Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Ր. Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցության խողովակները»

Մարտ 04,2013 12:58

ՀՀԿ եւ Ժառանգության պատգամավորները՝ նախկին եւ այս ընտրությունների հետընտրական գործընթացների տարբերության մասին

 «Հետընտրական զարգացումներն իրենց տրամաբանությունն ունեն: Ինչ-որ նմանություն կա նախորդ նախագահական ընտրությունների հետ, բայց, ի տարբերություն նախկինների, ընդգրկում է ողջ հանրապետությունը, տարբեր մարզերում հավաքներ են լինում: Ի տարբերություն նախկինների, բավականին ակտիվ քննարկումներ են գնում քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունների եւ քաղաքացիական շարժումների հետ»,-այսօր «Հայելի» ակումբում հետընտրական վիճակների հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ իշխանությունն այս ընթացքում միայն մի հարցում ճիշտ դուրս եկավ, նրանում, որ  պայքարը երկրորդ տեղի համար է, բայց նայած, թե ով է այդ երկրորդ տեղը: Նա նաեւ նշեց, որ ԵԱՀԿ դիտորդների միջանկյալ զեկույցի «թափանցիկ» ակնարկներից էլ երեւում է, որ առաջին տեղ է գրավել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ պարոն Սաֆարյանի, ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջազգային դիտորդները ավելի թափանցիկ ու պարզ չէին կարող արտահայտվել. «Ստացվում է, որ միջազգային կառույցները օգնում են շնորհավորական ուղերձներ ուղարկելուն, հետո իրենց դեմքը փրկելու համար շտկում են իրենց ասածը, որ տարիներ հետո բացեն այդ զեկույցները եւ անաչառություն տեսնես: ԵԱՀԿ-ն այդ կերպ է փրկելու իր դեմքը»:

Անդրադառնալով նախկին ընտրությունների հետընտրական իրավիճակի եւ ներկայիս իրադրության համեմատությանը՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Այս հետընտրական իրավիճակը աննախադեպ է: Ճիշտ է պարոն Դաթյանը, որ դուրս է եկել մայրաքաղաքի շրջանակներից եւ տարածվել մարզերում: Ես չէի կարող հավատալ եւ պատկերացնել, որ Սյունիքի մարզում անպատկերացնելին տեղի կունենա, մարդիկ հազարներով դուրս կգան հրապարակ, կսուլեն մարզպետին, մարզպետարանից ուղարկված աշխատողներին եւ չեն վախենա մարզպետից: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցության խողովակները: Տեր-Պետրոսյանը դաշտը բաժանում էր սեւերի եւ սպիտակների եւ սեւերի հետ թույլ չէր տալիս ոչ մի կոնտակտ: Ակհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա միջեւ այդ տարբերությունը կա: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա թիմը ձեռնպահ են մնում նախկինում կատարված սխալներին անդրադառնալուց»:

Խոսելով  Օբամայի շնորհավորանքի մասին՝ նա ասաց. «Դա պաշտոնական արարողություն է: Դա իրենց համար ինչ-որ մի տոնայնություն է, իրենք չեն հարցնում՝ իսկ ի՞նչ եք անելու հաջորդ քայլը: Օբամայի տեքստը լավագույնս ցուց է տալիս, որ որեւէ մեկը չի գրում՝ շնորհավորում եմ ձեզ՝ փայլուն հաղթանակի, ժողովրդավարական ընտրություններում տարած հաղթանակի համար»:

Իսկ Արտակ Դավթյանի դիտարկմամբ՝ չպետք է մտածել միջազգային կառույցների դեմքը փրկելու մասին, որովհետեւ նրանք ունեն այնքան հեղինակություն, որ հաշիվ տան՝ ինչ են անում եւ ինչ բառեր են օգտագործում: Նա առաջարկեց հաղթող եւ պարտվող արտահայտությունները հանել մեր բառապաշարից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031