Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ուսանողը Կահիրեում վիրավորանք է հասցրել հայերին (Տեսանյութ)

Մարտ 04,2013 12:45

Սաֆրաստյանը` ադրբեջանցիների հերթական հակահայ քաղաքականության մասին

 Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ վերջերս Կահիրեում կազմակերպված «Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ» թեմայով միջազգային գիտաժողովում ադրբեջանցի ուսանողները հերթական անգամ դրսևորել են քաղաքական խնդիրներ բարձրացնելու միտում` Եգիպտոսում ՀՀ դեսպանին ուղղելով Խոջալուի վերաբերյալ հարց, որն առնչություն չի ունեցել գիտաժողովի ընթացքի հետ:

Սաֆրաստյանի փոխանցմամբ` դեսպանը կոռեկտ պատասխան է տվել ուսանողին, ինչից հետո վերջինիս քայլերը պատճառ են հանդիսացել գիտաժողովի բնականոն ընթացքի խաթարման. «Ադրբեջանցի երիտասարդն անգամ վիրավորանքներ հնչեցրեց հայերի հասցեին: Այնուհետեւ դեպքի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում ապատեղեկատվություն տարածվեց, թե դեսպանը չի պատասխանել հարցին»:

Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը նշեց, որ դեսպանը կարողացել է ճիշտ եւ հասկանալի, անգամ համարձակ կերպով ներկայացնել ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Խոջալուի խնդրի վերաբերյալ. «Արաբ ուսանողների եւ պրոֆեսորների շրջանում սխալ կարծիք չձեւավորվեց Խոջալուի հարցի մասին, եւ ադրբեջանցիներին չհաջողվեց հասնել իրենց ուզածին»:

Խաչատրյանը փաստեց, որ վերջին տարիներին ադրբեջանցիների կողմից ակտիվ դրսեւորվող հակահայկական քարոզչությունը իրականացվում է տարբեր ուղղություններով. «Ըստ իրենց` հաջողվել է գտնել այն հարցը, որով կարող են հայկական կողմին կանգնեցնել խնդիրների առաջ: Ինչ-ինչ հարցերում, սակայն, նրանք կարողացել են հաջողություն գրանցել: Կարծում եմ` մեր մասնագետների «մեղքը» նախահարձակ չլինելն էր եւ հակառակ կողմի գործողություններին ի սկզբանե վերջակետ չդնելը: Ադրբեջանցիների կողմից Խոջալուրի դեպքերի մատուցումը սադրանք է, սակայն ադրբեջանական իշխանությունները ներկայումս ստանում են համապատասխան հակահարվածներ Հայաստանի կողմից: Եթե Խոջալուի հարցում թերացել ենք, կդիմենք որոշիչ քայլերի»:

Խաչատրյանի խոսքով. «Ադրբեջանցիների փաստարկներն անհիմն են: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը կեղծում է պատմությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031