Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարսնաքարի խաչն ու եռագույն դրոշը՝ Ադրբեջանի դեմ-հանդիման

Մարտ 04,2013 11:54

 

 Baxanisi-drosh-11Հսկա խաչը տեսանելի է ադրբեջանական դիրքերից

 

2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում 3 թեկնածուներից  հաղթեց ամենաերիտասարդը՝ 1986թ. ծնված Նարեկ Սահակյանը:  Նա մասնագիտությամբ պատմաբան է, ՀՅԴ անդամ:   Գյուղապետ Նարեկ Սահակյանը անցած կես տարում բավական աշխատանքներ է կատարել սահմանամերձ գյուղում հայրենասիրական ոգին վառ պահելու համար: Նրա նախաձեռնությամբ  փետրվարի 13-ին Բաղանիսում կանգնեցվել է Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակի խաչքար: Գյուղապետարանի առաջ կանգնեցվել է 13,5 մ  բարձրությամբ դրոշակաձող, որի վրա ծածանվում  է հայոց եռագույն  դրոշը: Գյուղի բարձունքին, ադրբեջանական դիրքերին դեմ-հանդիման,  հնադարյան սրբատեղի Հարսնաքարում կանգնեցվել է մեծ խաչ, որը գիշերները լուսավորվում է: Այն մշտապես տեսանելի է Փայտասարի լանջերին տեղակայված ադրբեջանական դիրքերից:  Հարսնաքարը  հին սրբավայր է, չափերով ոչ մեծ խաչը այստեղ  հառնում էր նաեւ խորհրդային տարիներին: 1990թ. օգոստոսին   սրբավայրը ռմբակոծվել է խորհրդային   ռազմական ուղղաթիռների կողմից: Հավելենք, որ  832 բնակիչ ունեցող Բաղանիսը  հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին ուժեղ հրետակոծվել եւ գնդակոծվել է, ունեցել  8 զոհ:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031