Մարտի 2-3-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթացը: Դասընթացի նպատակն է Հանրապետական կուսակցության երևանաբնակ երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: Ծրագիրը բաղկացած էր 4 փուլից՝ քաղաքական բանավեճեր. կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ, ԶԼՄ-ների հետ շփման հմտություններ, PR տեխնոլոգիաների կիրառումը հայկական քաղաքական դաշտում և քաղաքական մարքեթինգ: Ծրագրում ներառված էին նաև գործնական աշխատանքներ՝ տեսական նյութն ավելի լավ յուրացնելու համար:
Ծրագրի առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 25-27-ը, որի մասնակիցները մարզաբնակ երիտասարդ հանրապետականներն էին: Այս ծրագիրը ևս ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքն է, որի շնորհիվ երիտասարդ հանրապետականները կատարելագործվում են որպես ապագա հաջողակ քաղաքական գործիչներ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն