Երեկ լրացել է անցած դարի մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ բրազիլացի Արթուր Անտունյես Կոիմբրիի 60-ամյակը, որը ֆուտբոլային աշխարհին հայտնի է Զիկո անունով:
Այդ առիթով «Ֆլամենգո» ակումբի համանուն մարզադաշտի առջեւ կանգնեցվել է նրա արձանը: Զիկոն «Ֆլամենգոյում» անցկացրել է 16 մրցաշրջան եւ դարձել 140 գոլի հեղինակ: Սա ակումբի պատմության լավագույն արդյունքն է: 70-ական թվականներին ֆուտբոլասերները Զիկոյին անվանել են «Սպիտակ Պելե»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ