Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1-ին մանկապատանեկան հրշեջ-փրկարարական մրցաշարը Հայաստանում

Մարտ 04,2013 10:57

ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր` մարտի 4-ին, ժամը 14.00-ին Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում (հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Բաբաջանյան 133/3) տեղի անցկացվելու է պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը։

Մրցաշարի հիմնական նպատակն է հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար։

Ծրագրում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում է դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար և 7 մասնակից:

Մրցաշարում ընդգրկված են հետևյալ ձևերը՝

1.Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1)     փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից,

2)    անցում զուգահեռաձողերի վրայով,

3)    վազք գերանի վրայով,

4)    անցում թունելի միջով,

5)    մարտական հագուստի հագնելը:

2.Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում (յուրաքանչյուր թիմից 1 մասնակից), որին իր մեջ ներառում է՝

1)     տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում,

2)    կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում,

3)    արյունահոսության դադարեցում:

3.Պատի կայծակնաթերթի հրապարակում (մասնակցում է ամբողջ թիմը):

Մրցաշարի մրցավարական կազմի մեջ ընդգրկված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ:

Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ ԱԻՆ դիպլոմներով:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031