Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Արտուշ Սամվելյանը, վարելով «Ռենո» մակնիշի 18 ԼԼ 047 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com – ում, վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Արթուր Սամվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետանքով ավտոմեքենայում բարձած քաղցրավենիքները թափվել էին դուրս:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ ֆոտոլրագրողի՝ վարորդն ու ուղևորը հայր և որդի են: