Tert.am. Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի կողմից կներկայացի Lonely Planet երգը, որը կկատարեն Գոռ Սուջյանը և Dorians խումբը:
Այդ երգը այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրել է հայ հանդիսատեսը (հավաքված առավելագույն sms-ների միջոցով) և ժյուրիին` 50/50 սկզբունքով:
Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար 4 երգ է «պայքարել»` Lying, Toy Planet, No time և հաղթող երգը` Lonely Planet-ը:
Tert.am–ի հետ զրույցում Գոռ Սուջյանի մենեջեր Արա Թադևոսյանը, պատասխանելով այն հարցին, թե Գոռ Սուջյանն ինքը ո՞ր երգն է նախընտրում, հայտնել էր, որ. «Կա չորս երգ, և մենք նախընտրություն չունենք: Նախընտրելի է հաղթող երգը»: