Լրահոս
Օրվա լրահոսը

Արտո Թունջբոյաջյան. «Մեր երաժշտությունը խնձորի պես է» (Տեսանյութ)

Մարտ 02,2013 22:20

Այսօր Yans ակումբում տեղի ունեցավ Armenian Navy Band-ի «Մեր կյանքի ձայնը. Մաս 2 Էթնո Դիսպանսեր» եւ «Ջրի պես պարզ, ջրի պես խորը» ձայնասկավառակների շնորհանդեսը: Խմբի ղեկավար, երաժիշտ եւ երգիչ Արտո Թունջբոյաջյանի մենեջեր Ջոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ձայնասկավառակներն ընդգրկում են Թունջբոյաջյանի հեղինակային ստեղծագործությունները, ձայնագրվել են Հայաստանում` 2007 եւ 2008 թվականներին:

«Մեր կյանքի ձայնը. Մաս 2 Էթնո Դիսպանսեր» սկավառակի երգերն, օրինակ, գրվել են 1983, 1990-ական եւ 2010 թվականներին, սակայն Արտո Թունջբոյաջյանի խոսքով. «Մեր երաժշտությունը ժամանակ չունի, որովհետեւ նույն իմաստն է ներկայացնում, այսպես ասած` խնձորի պես է: Մեկի համար խնձորը հին է, մյուսի համար` նոր, բայց խնձորը մնում է խնձոր: Մենք չենք փոխելու ավանգարդ-ֆոլկ ոճը, որովհետեւ այն բաց ֆորմատ է, որը կարող է համեմվել քո ազգային երաժշտությամբ: Ավանգարդ-ֆոլկը ջազի պես մեկ ուղղություն չի տալիս: Կարեւոր է, որ նորություն լինի եւ հույս տա, ինչն էլ անում է ավանգարդ-ֆոլկը»:

Երաժիշտը նշեց, որ տեսահոլովակների նոր ֆորմատ է մտահղացել, բայց առայժմ չի բացի փակագծերը. «Ուզում եմ տեսահոլովակը լինի տնտեսող, բայց խորը միտք պարունակի: Հավանաբար, շուտով նոր տեսահոլովակ կտեղադրենք Youtube-ում»:

Ջոն Գրիգորյանը նշեց, որ ներկայումս խումբն աշխատում է եւս մեկ ձայնասկավառակի վրա. «Այս տարի խումբը համերգներով հանդես կգա Հայաստանում եւ արտերկրում»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031