Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը անկաշկանդ զրուցել են (Տեսանյութ)

Մարտ 02,2013 21:35

ԲՀԿ- «Ժառանգություն» այսօր տեղի ունեցած հանդիպման մասին կողմերը տարածեցին հաղորդագրությունների սեփական տարբերակները, որոնցում շեշտադրումները տարբեր են: Եթե ԲՀԿ-ում ձեռնպահ են մնում մանրամասներ հաղորդելուց եւ մեկնաբանություններ անելուց, «Ժառանգության» հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ: «Քննարկվեցին փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ: Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով դրանք կեղծված:

Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաև կիսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու և փոփոխությունների հրամայականի կապակցությամբ:

«Բարգավաճ Հայաստանը» ևս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ»,– նշված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:

Այս առիթով Aravot.am-ի հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «ԲՀԿ լրատվական   ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որին ես ավելացնելու ոչինչ չունեմ: Եղել է անկաշկանդ զրույց երկու քաղաքական գործիչների, իսկ  հետո  նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների միջև: Ձեռք  է  բերվել պայմանավորվածություն երկուստեք չհրապարակայնացնել քննարկված թեմաների շրջանակը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ օգտագործված են հատվածներ մի քանի օր առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի տարածած հայտարարությունից,   որը վերաբերում էր ընդհանուր հետընտրական զարգացումներին»:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Շնորհակալություն ԲՀ -ին ,համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին:

  2. Ես հպարտացել եմ Ձեր նվիրական գործելակերպով, հավատացել եմ Ձեր հոգուն,դաստիարակությանը, , խնդրել եմ ձեզ այս օրերին լինել ժողովրդի կողքին եվ այսօր հպարտ եմ եվ ուրախ, որ”«Բարգավաճ Հայաստանը» ևս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։

    Անհամբեր սպասում եմ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ
    մի խումբ Էմիգրանտների անունից Ժ.Հ.

  3. Maxim says:

    Սիրելի Ժանետա: Դեռ վաղ է ուրախանալ ,,Բարգավաճ Հայաստանով,,: Ես էլ եմ անհամբեր սպասում,
    նույն նպատակով:

  4. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը իմ և ինձ շրջապատող մարդկանց մեջ մեծ հույս է առաջացրել, որ վերջապես կմիանան Հայաստանի առաջադեմ ուժերը և երկիրը դուրս կբերեն նոր ուղեգիծ: Որպես սովորական հայ և Հայաստանում ապրող քաղաքացի,կոչ եմ անում բոլոր կուսակցություններին միավորվել, չերկյուղել, մի կողմ դնել կուսակցական շահերը, չկա Ազգի և Հայրենիքի շահից ավելի բարձր որևէ շահ, օրակարգում դնել անհապաղ բարեփոխումների պահանջ և սահմանադրական ճանապարհով հասնել հաղթանակի: Միավորվենք գոնե մեկ անգամ և կտեսնենք, թե ինչ ուժ է միասնությունը: Ժողովրդի շարժմանը միացած քաղաքական գործիչների, արժանապատիվ մեծահարուստների, արվեստագետների, գիտնականների, զինվորականների, մի խոսքով՝ այս դժվար պայմաններում տարբեր կերպ կայացած մարդկանց, անհատների ուժը կարող է մեզ բերել ցանկալի հանգրվան: Բարեշրջենք, Բարևաշրջենք մեր ներկան ու ապագան…

  5. Reply to Dear Haig,

    I am very concerned about the actual situation. We in USA we look towards
    Armenia as our most dear small country.

    I am the grandson of a very large Armenian family from Samsun. My grandfather
    Mr. Haroutioun Venedikian was a dealer and financier in agricultural products
    such as wheat, barley, beans and a provider of money to the Armenian Church
    and Schools.

    Unfortunately, during 1914 he perished with the rest of the community.

    Let’s understand each other. Thank you

    Let’s work hand in hand, we are all good Armenians. there are no bad
    Armenians.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031