Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյանն ընտրում է անփորձ, բայց «տնական, նորմալ մածունը»

Մարտ 02,2013 21:28

Նա պնդում է, որ փորձված թանից գարշահոտություն է գալիս

«Իշխանության մի ներկայացուցիչ վերջերս ասաց, թե փորձած թանն անփորձ մածունից լավ է: Դուք գիտեք ում մասին է խոսքը: Հարգելի իմ այդ քաղաքացին չի հասկանում, որ եթե այդ թանից գարշահոտություն է գալիս, բնականաբար, ես պիտի ուզեմ խմել անփորձ մածունը, մանավանդ, որ այդ մածունը տնական, նորմալ մածուն է»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ ավելացնելով, որ թող իրենք իրենց փորձած թանը խմեն մինչեւ իրենց կյանքի վերջը, որից գարշահոտություն է գալիս:

Նա նաեւ նշեց, որ մեր երկիրը կողոպտվում է, թուրքերն էլ են կողոպտել մեզ. «Հիմա ի՞նչ տարբերություն էն կողոպտիչների ու էս կողոպտիչների միջեւ, ես չեմ հասկանում»,- ասաց երգիչը եւ երգեց. «Բարի լույս, տիկին Արուս, քո լվացքը չորացել է, հայացքի մեջ քո անհույս արցունքներդ քարացել են, խոհանոցդ մաս-մաքուր, ամաններդ լվացված են, մեր համով-հոտով մորքուր, տված հացդ օրհնված է…»:

Իսկ երգելով իր հայտնի «Եզը» երգը՝ Ռուբեն Հախվերդյանը շեշտեց, որ «Մենք եզ չենք, բայց գիտենք, թե ովքեր են եզները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031