Հայաստանի փաստաբանների պալատի անդամների հետ միաժամանակյա խաղի ժամանակ, որում Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց 28:0 հաշվով, լրագրողներիս խնդրանքով գրոսմայստերը մրցակիցներին հերթական քայլի վրա հինգ րոպե ավելի մտածելու հնարավորություն ընձեռեց՝ այդ ընթացքում պատասխանելով մեր հարցերին: Aravot.am-ը կատակով հետաքրքրվեց, թե սեանսից առաջ իրեն ոչ-ոքի անելու կամ պարտվելու առաջարկ անող եղա՞վ, որին գրոսմայստերը ժպիտով պատասխանեց. «Ոչ: Սեանսի ընթացքում ոչ-ոքիի առաջարկ եղավ, որը մերժեցի: Իսկ ընդհանրապես, հետաքրքիր պայքար ընթացավ: Ընդհանուր առմամբ մեր փաստաբանների խաղամակարդակը բավականին բարձր է: Մի քանիսը նույնիսկ լավ էին խաղում: Եվ դա ուրախալի է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ