Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ/ԺՄԻԳ. վերջնական զեկույցը կլինի երկու ամսից»

Մարտ 02,2013 21:20

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հետընտրական միջանկյալ զեկույցը:

Զեկույցում ասվում է, որ այս միջանկյալ զեկույցը պետք է հաշվի առնել ընդհանրության մեջ՝ նախընտրական միջանկյալ հայտարարության հետ, ինչպես նաև նախնական հայտնաբերումների և եզրակացությունների վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն իր համապարփակ վերջին զեկույցն, այդ թվում՝ առաջարկությունները, կհրապարակի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:

Փետրվարի 19-ի հայտարարությունում ասվում էր, որ փետրվարի 18-ի ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված և անցան մարդու հիմնարար ազատությունները հարգելու պայմաններում: Մրցակիցները հնարավորություն ունեին ազատ քարոզարշավ վարելու, լրատվամիջոցները իրականացրին հավասարակշռված քարոզարշավ վարելու իրենց օրենսդրական պարտավորությունը, և բոլոր մրցակիցներին հնարավորություն տվեցին օգտվելու իրենց անվճար եթերաժամից:

Միաժամանակ վարչական ռեսուրսների օգտագործման և ընտրողների վրա ճնշման դեպքերը մտահոգիչ են: Չնայած քվեարկության օրը հանդարտ էր և ըստ կարգի էր ընթանում, սակայն նկատվեցին գործընթացին միջամտություններ հիմնականում գործող նախագահ թեկնածուի աջակիցների կողմից, և որոշ լուրջ խախտումներ արձանագրվեցին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031