Ռուբեն Հախվերդյանը պատասխանում է Արմեն Մազմանյանին
«Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ»,- այսօր Aravot.am-ը խնդրեց Ռուբեն Հախվերդյանին մեկնաբանել Արմեն Մազմանյանի այս խոսքերը՝ ուղղված իրեն: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
Արմեն Մազմանյանը նաեւ ասել էր, որ «Եթե այդքան սկզբունքային ես, ուրեմն այդ ձեռքից հաց մի կեր: Կեցվածքդ պահի, ասա ձեր տված հացերը, տները, կոչումներն ու մեդալները ու փողերը առ եմ համարում»:
Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ ինքը առանձնապես մեդալներ, կոչումներ չի ստացել. «Մովսես Խորենացու մեդալն ա, էն էլ Խորենացին այն մարդն է, որ ասել է՝ Նախարարներն անամոթ, գողերին գողակից, կաշառակեր են: Դրա համար եմ վերցրել»:
Ըստ Ռուբեն Հախվերդյանի, «Մազմանյանն իրեն ծախել է Սերժին: Դրա համար էլ ինքը իրա մասին ա խոսում: Ինքը թող իրա մասին խոսա, Մազմանյանը ո՞վ ա, Սերժի դրածոն է, ոչ ներկայացում ա արել, ոչ բան ա արել, Սերժը դրեց ռեկտոր»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Ձեզ էլ մեղադրում է, որ երգ չունեք վերջին տարիներին գրած եւ հին երգերն եք երգում՝ նա պատասխանեց. «Ես նոր դիսկ եմ հեսա հանել, նոր դիսկի մեջ կան երգեր եւ մի ամիս հետո այն լույս է տեսնելու: Հետո ինքը էդքան հետաքրքրվո՞մ է դրանով: Ինքը իմ երգերը չի լսել»:
Իսկ երբ փոխանցեցինք, Արմեն Մազմանյանի այն քննադատությունը, որ Ռուբեն Հախվերդյանի մոտ երգելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը՝ նա պատասխանեց. «Էդ ժամանակ ես իրա հետ կխոսեմ, բայց ուրիշ տեղ ու շատ մանրամասն»,- ասաց Ռուբեն Հախվերդյանն ու արժանացավ ներկաների ծափահարություններին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
է, Ռուբեն ջան, դրության մեջ մտիր, աթոռ կորցնելու սարսափը երևի ծանր բան է աթոռների թատրոնի համար;Մնա քո նվաճած սիրո և բարձրության վրա; Գետին հակառակ լողալով տեղ չեն հասնի;Հունով գնա;
Շատ սիրում ենք Ձեզ ու Ձեր երգերը…նույն տեմպով առաաաջ!!! ))
Ռուբեն, հարգելիս, գլուխ մի դիր, մի մազ ավել թե պակաս, մեկ ա մի մազ ա:
Ինչի մասին եք խոսում, ինչ կապ ունեն ռուբենի երգած երգերը, եթե այսօր նա որպես ստոր , փոքրոգի մարդ է ներկայանում, ու նա իրեն մտավորականին վայել չի պահում. ռուբեն քո մեջ հաստատ հայի արյուն չի հոսում, ու դու դեռ պատասխան ես տալու արցախցուն ադրբեջանի գավառցի անվանելու համար: Արցախցին քեզ երբեք չի ների քո այդ խոսքերի համար. դու դեռ պատասխան կտաս մեր այն բոլոր հայորդիների շիրիմների առաջ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ …
Անի,
էդ պաթոսդ մի կողմ դիր, մի անգամ գնա ղարաբաղ.տես ղարաբաղում ղարաբաղցի մնացել է, թե ոչ: Դրա փոխարեն կտրուկ մեծացել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և ՀՀ- ում ապրող ղարաբաղցիների թիվը..
Էսօր Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ դատարկվում են: Դրա համար ըստ քեզ, ով պետք է ներողություն խնդրի…
Մի վիրավորի Ռուբեն Հախվերդյանին, մի գոռա, դու դրա իրավունքը չունես:
Թող բոլոր պնակալեզները մի քիչ շնորք ու արժանապատվություն սովորեն Ռուբեն Հախվերդիանից…