Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
Հյուրանոցային համալիրում շրջայցի ժամանակ Նախագահը ծանոթացել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված հինգ աստղանի «Գոլդեն Փելըս»-ի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին: Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում, հերթական բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության խթանման, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման և տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ես լինեի սս-ի տեղը՝, ամոթից մարդամեջ դուրս չէի գա:
Ազատի տղեն Ծաղկաձորում,Ազատություն պահանջող ազգը`Ազատության հրապարակում;