Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՄԻԳ. «Հ1»-ը, «Շանթ»-ը և «Արմենիա»-ն ներկայացնում էին մակերեսային լուսաբանում»

Մարտ 02,2013 20:21
EAHK

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հետընտրական միջանկյալ զեկույցը:

Հետընտրական գործընթացները լրատվամիջոցների կողմից լուսաբանելու մասով զեկույցում ասվում է, որ հիմնական հեռարձակող լրատվամիջոցները, այդ թվում` Հանրային հեռուստաընկերությունը, հետընտրական շրջանը լուսաբանելիս ընտրողական մոտեցում են ցուցաբերել` միտումով, որը սահմանափակում էր ընտրությունների անցկացման մասին քննադատությունները: ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ուսումնասիրված բոլոր լրատվամիջոցները կանոնավոր կերպով լուսաբանում էին Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքները, սակայն «Հ1»-ը, «Շանթ»-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունները հաճախ ներկայացնում էին ընդհանուր և երբեմն մակերեսային լուսաբանում` շարունակ կրնկնելով, որ հավաքները լիազորված չեն և հաղորդելով ոստիկանության հայտարարությունները:

Միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության հայտարարության մասին հեռուստաընկերությունների լուսաբանումը, այդ թվում` «Հ1»-ի, հարցականի տակ է դնում ընտրություններն օբյեկտիվ և անկախ լուսաբանելու նրանց ջանքերի անկեղծությունը: Հեռուստատեսությունների մեծ մասը (բացի «Երկիր մեդիա»-ից և «Կենտրոն»-ից) ներկայացնում էին հիմնականում դրական կողմերը և ընդհանուր առմամբ դուրս էին թողել զեկույցի քննադատական և թերությունների մասին նշումները: Մյուս կողմից, մի շարք առցանց լրատվամիջոցներ, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային ռադիոն ներկայացնում էին ավելի բազմակողմանի տեսակետներ և ավելի հավասարակշռված հաշվետվություն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031