Այս անգամ Ազատության հրապարակում երգում է Ռուբեն Հախվերդյանը
«Քննադատեք, բանավիճեք, բայց մեկն է՝ Ռուբեն Հախվերդյա՛ն»,- երգիչ Ռուբեն Հախվերդյանին այսօր այսպես ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ «Էսօրվա վարչակարգը հոգեվարքի մեջ է» եւ կոմունիզմից դուրսն չի եկել:
Նա այսօր նաեւ երգեց, իսկ Ռուբեն Հախվերդյանի կատարումից առաջ Ձախ Հարութի երգի տակ հավաքվածները պարում էին:
Կարդացեք նաև
«Ես գիտեմ թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում շները: Թեեւ միշտ կուշտ են տերերը, բայց սովից կատաղած են շները: Հենց այնպես չեն հաչում շները, ուշացրել են կերը: Կերակրե՛ք»,- երգում էր Ռուբեն Հախվերդյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ռուբեն ջան, դու կիմանաս, իհարկե կիմանաս, կիմանաս նաև ում փետով են չոքում լեշերը;Դու դու ես, երկու ծով ունես` երգի ու սրտի;Երգի մեծ ախպեր,երգի արբեմ;