Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման եւ մարզպետից ակնկալվող «յուղ ու բրինձի» մասին

Մարտ 02,2013 19:08

 Սերժ Սարգսյանի  այցը համընկնում է նոր գրքի լույսընծայման հետ

 Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ,Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Բեգլարյանը հունվարի 29-ին  Նոյեմբերյանի ավագ դպրոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ  իր ելույթում դրվատեց  նախագահի  քաղաքականությունը, նրա նախընտրական «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, նաեւ ասաց, որ Նոյեմբերյան Սերժ  Սարգսյանի ամեն այցը զուգադիպում է իր հերթական գրքի լույսընծայման հետ:

Նոյեմբերյան քաղաքում լուրեր են տարածվել, թե Սերժ Սարգսյանը Սամվել Բեգլարյանի խնդրանքով վերջինիս  հերթական  գրքի տպագրության համար  3 հազար դոլար է նվիրաբերել: Սամվել Բեգլարյանը  երդվեց, որ հանրապետության  նախագահի հետ նման խոսակցություն չի եղել, մեզ հայտնելով. «Երբ իմ ելույթից հետո ես մոտեցա իրեն (Սերժ Սարգսյանին), ասաց՝ շնորհակալություն ինձ ճիշտ ընկալելու համար: Ես իմ գիրքն էի նվիրում իրեն, թիկնապահն ասաց, նախագահին ուզո՞ւմ եք գիրք տալ, պետք է մեզ հանձնեք, հանձնեցի: Ոսկեպարում նոր տարուն նախագահի հետ պարել եմ, նոր չեմ ճանաչում հանրապետության նախագահին: Ասաց (Նոյեմբերյանի հանդիպման ժամանակ-Ո. Ս.) ի՞նչ խնդիրներ ունեք, ասացի պարոն նախագահ, ես նմա՞ն եմ այն մարդուն, որ խնդիրներ ունի, ես խնդիրներ լուծող եմ, ծիծաղեց, մեջքիս էլ խփեց: Պարզապես շփոթում են: Երբ Նոյեմբերյանի քաղաքապետի՝ պ-ն Ամիրաղյանի 50-ամյակը  նշում էինք (2012թ. մայիսի 23-ին- Ո.Ս.), ես բանաստեղծություն կարդացի  Վանուշ  Ամիրաղյանին  նվիրված՝ աքրոստիկոս, հավանեց (մարզպետը- Ո.Ս.),  ես աքրոստիկոսներ ունեմ նաեւ պ-ն Ղուլարյանին նվիրված, հավանեց, ասաց՝  շատ լավ բանաստեղծություն է, դրսում էինք արդեն: Ասացի՝ պարոն Ղուլարյան, դուք  ընդամենը  հավանում եք իմ բանաստեղծությունները, բայց տպելու համար ինչու չեք… Պարզ էլ  ասացի՝  շատ ուրախ եմ, որ իմ գրչեղբայր Լյուբիկին ( մարզպետի օգնական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին -Ո.Ս.) օգնում եք, ինչու՞ չեք ինձ էլ օգնում, ասաց `օգնեմ, Սամվել ջան:  Տնավարի, դե գիտեք, մենք նույն կուսակցության մեջ ենք, իր աշխատողն եմ: Ասաց, օգնեմ Սամվել ջան,  ինչքա՞ն է  պետք, ասել եմ՝ ես հո Լյուբիկի նման մեծ տիրաժներ չեմ ուզում: Հաշվի բան է, ասաց՝ մի 1 միլիոն դրամը կբավարարի՞, ասացի՝ կբավարարի: Դե լավ, բարով- խերով ընտրություններ- բան կավարտվեն,  կգանք-կվերջացնենք, ասաց՝այս տարի հնարավոր չէ, ես  ի վիճակի չեմ  իմ  տարեվերջում ծախսերը…   Մարդն իր անձնականից պիտի տա, հո մարզպետարանը  փող  չունի, ասաց՝ եկող տարի այդ հարցերը … Բայց  երջանիկ կլինեմ , եթե այդ հարցը լուծի: Բայց, եթե նույնիսկ պ-ն Ղուլարյանը տա, դա նախագահ Սարգսյանի հետ, իմ ելույթի հետ ոչ մի կապ չունի»:

Ս. Բեգլարյանին հարցրինք՝ մարզպետը ե՞րբ կտա գրքի տպագրման փողը:  Գրողն ասաց. «Դե ընտրությունները բարով- խերով անենք, ինչպես գիտեք` Նոյեմբերյանում բացասական ենք գնացել (Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից ավելի շատ ձայն է  ստացել-Ո.Ս.), մարզպետի տրամադրությունը մի քիչ  բարձրանա, գնամ ասեմ՝ իմ յուղն ու բրինձը…»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Մարդու մարմնի ճարպը բավարար է 7 կտոր օճառ պատրաստելու համար, հետաքրքիր է,ինչքան օճառ պետք կլինի…

  2. SVETLANA MARGARYAN says:

    Նողկալի է…և՝ գրող…

  3. Maxim says:

    Փառք աստծո, որ Նոյեմբերյանում արժանապատիվ մարդիք ավելի շատ են, քան այս պոետի
    նմանները: Հուսադրող է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031