Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրելու Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Մարտ 02,2013 19:06

Նա շարժման հաղթանակի համար ժամկետ է նշանակել՝ ապրիլի 9-ը

«Ես սիրում եմ նամակ: Վաղը ես նամակ եմ ուղարկում Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Տարոն Մարգարյանին եւ հրավիրում հրապարակ մարտի 5-ին, ժամը 5-ին: Սա անելու եմ սիրով, բարեւով, հարգանքով»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով՝ «Թող գան, ժողովրդի աչքերի մեջ նայեն, ընդունեն իրենց հրաժարականը, ինքնաբացարկը: Հետայսու ՀՀ պետական բոլոր գրասենյակները պատկանում են ՀՀ ժողովրդին, հասկացա՞ք: Դրա համար թող որեւէ տարընթերցում, տարակույս, կասկած չլինի, եթե որեւէ մեկը ինձ հրավիրի իրենց գրասենյակ, պարոն Սարգսյան, պարոն Մարգարյան, ես կգնամ գրասենյակ, որովհետեւ այդ գրասենյակը այլեւս պատկանում է ՀՀ ժողովրդին: Սիրելի քաղաքացիներ, մենք արդեն զգում ենք մեր հաղթանակը: Պիտի լինենք հետեւողական, ուժեղ, հաղթական»:

Րաֆֆի Հովհաննիսյանը չնայած խոսում էր երկարատեւ պայքարի մասին, բայց այսօր շատ կտրուկ ժամկետ նշանակեց՝ հաղթանակի համար. «Որքան էլ ցավ պատճառեմ Արմենուհուն, իմ կյանքի գնով ապրիլի 9-ին ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը»:

Նա ասաց, որ բավական է, եւ աշխարհի տարբեր վայրերում՝ Լոս Անջելեսում հավաքներ են լինելու՝ հանուն Հայաստանի: 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հայոց սիրել Րաֆֆի, դու չգիտես, որ նա`ամենայն հայոց պարոն Ոչ ոքը, նամակ չի կարդում, տառերի, բառերի, մտքերի հարցում ընդդիմադիր կեցվածք ունի, ինչպես ողջ ազգի հետ;
    Սերժ,երկիր մոլորակի վրա իմ թիվ մեկ թշնամին դու ես, քոնը` ես, ու այդ խմորը ու~…բայց որ ողջ ազգիդ թշնամի*ն ես …
    Ազգի խելոքը դու ես, ուզում ես փրկել, անմահացնել,այո*;Չեն ուզում քո անմահական խնձորները,կարելի* է սթափ մնալ և հասկանալ;Դու այնքան ես վնասել ազգիդ, որ դեռ մի դար ամաչելու են;Հանճարեղ գաղափարներդ տար Ղարաբաղ, չէ որ դու փրկիչ ես; Ի*նչ ես ուզում; Դու մեկ դարով ետ ես տարել հայոց առաջադիմությունը, սպանել բարոյական արժեքներ;Կարդա;Րաֆֆին գրում է հայ ազգի ձեռքով;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031