Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում «քցող» չլինել, տիկնոջ հետ գալ հրապարակ (Տեսանյութ)

Մարտ 02,2013 18:56

Պատգամավորը զգուշացնում է Սերժ Սարգսյանին, որ Բաղրամյան 26-ի աթոռը կարող է դառնալ էլեկտրական աթոռ

«Սերժ Սարգսյան, երբ ձեր ծնողին տվել են Ազատ անունը, ենթադրվում էր, այդ բառի մեջ կա մեծ գաղափար՝ ազատություն: Ազատվեք գրպանահատի ճիրաններից»,- Ազատության հրապարակում այսպիսի կոչով հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց, որ վստահ է, նա դիտում է այս պահին, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում. «Ազատվեք այդ աթոռից: Այդ աթոռը կարող է վերածվել էլեկտրական աթոռի: Մենք դա չենք ցանկանում, մենք գնահատում ենք յուրաքանչյուր մարդուն՝ որպես արժեք: Մենք չենք ցանկանում, որ որեւիցե մի հայ ընտանիք ունենա ճակատագրի խեղում: Մենք այս պահին հորդորում ենք ձեզ գալ Ազատության հրապարակ: Դա միակ պահանջն է ձեզ՝ ազատել ինքներդ ձեզ այդ մեկուսացման վայրից՝ Բաղրամյան 26-ից: Մինչեւ ընտրությունները շատ գեղեցիկ խոսքերով ձեւակերպում էիք, որ լինելու է ազատ, արդար ընտրություն: Ես իրավաբան եմ: Նույնիսկ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երբ մի բան խոստանում են ու չեն անում, շատ վատ ձեւակերպումներով են այդ մարդուն կոչում՝ քցող: Քցող մի եղեք: Այս հրապարակում հավաքված են լավագույն տղեքը՝ Ռուբեն Հախվերդյանի երգից: Դարձեք այդ լավագույն տղերքից մեկը, եկեք հրապարակ ձեր տիկնոջ հետ միասին»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ վստահեցրեց, որ իրենց պորտֆելներ պետք չեն. «Մենք գիտենք ինչպես են ստանում այդ պորտֆելները: Դրա համար չէինք գնա ընտրության մասնակցեինք»:

Նա նաեւ սպառնաց, որ ոչ ոք Րաֆֆիի ժպիտի տակ, մեր բարեւի տակ չտեսնի անվճռականություն, եթե պետք լինի՝ իրենց կեցվածքով այլ բան ցույց կտան՝ բռնի ուժի կիրառման դեպքում եւ կգնան կտրուկ քայլերի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Այ Սերժ, ինձ քցեցիր, որ քցվես, հասկանում եմ, բայց ազգիդ ինչու* ես քցում;Գնա տես ինչում է խնդիրը, գուցե կարողանան բան հասկացնել;Գուցե հասկանաս, որ ազգովի քեզ չեն ուզում;Մարդ ու կին երբ տեսնում են ելք չկա բաժանվում են, ոչ մեկը չի ասում, չէ զոռով պիտի…
    Մի ազգ չի ուզում, դու կողը հաստությունով մնում ես, որ ինչ լինի;Պատասխանատվությունից ես վախենում, հասկանալի է, բայց ինչ արած, Պուտինն էլ չի կարողանա օգնել քեզ;էՍ ՄԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԱՍԻ;
    Գնա, Սերժ, գնա, քո առաջին տիկնոջն էլ վերցրու ու ներկայացի քո ազգին;Մի վախենա, քո ազգն է, բոլորին դեռ չես հասցրել ջհուդամասոն հռչակել;Գնա;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031