Աշխարհում առաջին 3D գրիչը ներկայացրել է WobbleWorks ընկերությունը, որն ավելի հայտնի է խաղալիքների արտադրության մեջ: Այս ոչ սովորական գրչով այժմ կարելի է ստեղծել եռաչափ նկար օդում:
3Doodler-ի տեխնոլոգիան որոշակի նմանություն ունի ատրճանակի հետ: Այն մոտ 200 գրամ է, եւ աշխատում է հոսանքով, իսկ թանաքի փոխարեն գրում է պլաստիկով, որն ընդամենը վայրկյանների ընթացքում չորանում է:
Արտադրողների խոսքով, երաչափ գրիչը շուտով կհայտնվի շուկայում եւ նրա մեջ նոր թարմցումներ կլինեն: 3Doodler-ով նկարել օդում կարելի է ընդամենը կես ժամում սովորել, հավաստիացնում են նրանք:
Աղբյուր` bugaga.ru