Նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է եւ կոչ արեց ԿԸՀ-ին` քիմիոիրավաբանությանը վերջ տալ
«Սիրելի ժողովուրդ, ես ձեր մեջ տեսնում եմ այն հույսը, որ ժամանակ առ ժամանակ փորձում են մարել, հանգեցնել, բայց դա իրենց չի հաջողվում: Ես եկել եմ ասելու, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ձեր կուսակցությունն է, եթե կուսակցությունը չի սատարում ժողովրդին, ապագա չունեցող քաղաքական ուժ է: Ես եկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու՝ համարելով իրեն, որ նա վաստակել է ժողովրդի քվեն»,- Ազատության հրապարակում ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:
Նա բոլորին կոչ արեց միավորվել այս համազգային շարժմանը, սատարել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ մեր ժողովրդի համախմբման քվեի արժանի մարդուն. «Մի-ա-ցում»,- կոչ արեց նա:
Անդրադառնալով իշխանավորներին, Մանուել Գասպարյանն ասաց, որ որեւէ մեկին չի հաջողվել ստանալ ժողովրդի քվեն, որովհետեւ անկեղծ չեն ժողովրդի հետ. «Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ուզում եմ կոչ անել, որ այդ քիմիոիրավաբանությանը վերջ դնեն եւ ընդունեն ժողովրդի իրական հաղթական քվեն, որին արժանի է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը: Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ