Կարապետ Ռուբինյանը ներկայացնում է, թե ո՞րն է իրական դեմագոգիան
«Երեկ ռեժիմի պնակալեզներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավների համար, ասաց, որ դա դեմագոգիա է: Ուրեմն, երբ Սերժ Սարգսյանը փակ հավաքներ էր անցկացնում, տարբեր սեռի չեբուրաշկեքի հետ հանդիպում էր, դա դեմագոգիա չէր, երկու օր թարս աճող մթերքների մասին էր խոսում, դեմագոգիա չէր, իսկ երբ Րաֆֆին գնաց իր բարեւն ասաց այն մարդկանց, որոնք իրենց ձայնին տեր կանգնեցին, ուրեմն այդ հանդիպումները դեմագոգիա են, հա՞»- Ազատության հրապարակում իր խոսքն այսպես սկսեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որին Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց՝ որպես ներկա ԱԺ փոխնախագահ: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ նա ապագա ԱԺ փոխնախագահն է:
Նա նշեց, որ ասում են՝ 10 տոկոսի փոփոխություն է լինելու. «Ենթադրենք, որ 10 տոկոսի փոփոխութուններ են լինելու, էդ 10 տոկոսը ինչի՞ համար զիջենք, Սերժ Սարգսյանի սիրուն աչքերի համա՞ր: Տո հենց էդ 10 տոկոսի համար էլ պիտի պայքարենք, չնայած 10 չենք փոխելու, 80 տոկոս ենք փոխելու»:
Նա անդրադարձավ նախորդ ընտրություններից հետո հետընտրական ստեղծված իրավիճակներին, որ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել, բայց չհաջողվեց իրականացնել իշխանափոխություն. «Ի՞նչն է փոխվել, հիմա մենք, դուք շատ ավելի հասունացած ենք: Ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի ունենք մի մարդու, որն ի վիճակի է համախմբել մեր հասարակության շատ լայն շերտեր, պատրաստ է անխոնջ պայքարի, ի վիճակի է նաեւ համախմբել իրական, քաղաքական, հասարակական խմբերի, համախմբել հայաստանյան, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին: Դա պիտի կարողանանք այդ համախմբումը ծառայեցնել մեր հաղթանակին: Ամբողջ հասարակությունը ցույց է տալիս, որ մերժում է այս ռեժիմը, ուրեմն՝ հաղթանակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ