Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանին ու Տարոն Մարգարյանին կոչ են անում տղամարդ լինել, գալ հրապարակ

Մարտ 02,2013 17:54

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է նրանց հրաժարականը:

Քիչ առաջ Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը պահանջելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ վարչապետին: Նա Տիգրան Սարգսյանին նույնպես հրավիրեց հրապարակ. «Պարո՛ն Սարգսյան, հարգանքով հանդերձ, ոչ հեգնական, եկեք այստեղ եւ պատասխա՛ն տվեք սեփական ժողովրդին: Ասեք, խնդրեմ, աղքատության, անգործության, արտագաղթի, մենաշնորհների, ՓՄՁ-ների խեղման, մեր բնության խեղման, Թեղուտի որոշման. ամո՛թ ձեզ Թեղուտի վերջին որոշման համար: Եկեք հաշվետվություն տվեք հակապետական, հակասահմանադրական պահվածքի համար, հարկային, մաքսային տեռորի համար: Եկեք այստեղ, մինչեւ այստեղ մենք կառուցենք մեր ապագա իշխանությունը: Ունեցեք այդ բարությունը, քրիստոնեությունը գալ եւ հաշվետվություն տալ Հայաստանի հաղթական ժողովրդին»:

Նա պահանջեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ նրան նույնպես հրավիրեց Ազատության հրապարակ:

Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան: Թե ամսի քանիսին հրավիրեն Ազատության հրապարակ նրանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության դրեց այդ հարցը. «Ո՞վ է ուզում մարտի 5-ին, թե՞ մարտի 8-ին»: Հավաքվածների մի մասը կոչ էր անում մարտի 8-ին հրավիրել՝ ասելով, որ նրանց կանանց տոնին պետք է հրավիրել: Սակայն ժողովրդի մեծամասնությունը քվեարկեց մարտի 5-ի համար, ուստի որոշվեց մարտի 5-ին՝ երեքշաբթի, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ժամը 14-ին հավաքվել. «Ով է այդ տղամարդը, այդ պաշտոնյան, որ պատրաստ է ժողովրդի հետ հայացք կիսել, եւ ասել՝ ներողություն, ես ինքնաբացարկ եմ տալու: Եթե որոշենք դիմել ՍԴ, սա համարենք ՍԴ-ի վերջին շանսը: Դեռ որոշված չէ, վաղը մեր իրավաբանների հետ պիտի քննարկենք: Խորհրդարանի խոսնակի եւ ֆրակցիաների մասին այսօր չեմ խոսի, մարտի 5-ին ժամը 5-ին կքննարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031