Նա պահանջում է կեղծ երդում տալու փոխարեն մինչեւ ամսի 9-ը գալ հրապարակ եւ ինքնաբացարկ հայտնել:
«21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի լիարժեք անդամ: Շնորհավորում եմ»,- այսօր Ազատության հրապարակում «Հնարավոր է» երգից հետո այսպես սկսեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ այս պահը պատմություն կերտող պահ է. «Հայաստանը, մեր ճակատագիրը այս աշխարհում շախմատի խաղ չէ: Թող ոչ մեկը ՀՀ-ն չշփոթի որեւէ խաղի հետ: Մեր դեմ խաղ չկա: Սա իրական կյանք է: Աստծո տված կյանք է: Իրական մարդիկ ենք մենք, քաղաքացիներ, ապրող, շնչող ընտանիք: Մինչեւ կյանքիս վերջը ես այդ արժեքը պահպանելու եմ, թույլ չեմ տալու, որ ձեր կյանքը, ձեր իրավունքը տանեն ձեզանից: Հիմա շատ խոսք եղել է, որ ծրագիր չկա: Ինձ ասում էին, Րաֆֆի, սպասի մի ժամ, մարդիկ հավաքվեն, բայց հետո էլ կխոսեմ: Թող հստակ լինի՝ ես ունեմ միայն մի ծրագիր՝ մի ռազմավարություն, մի հստակ անելիք, եւ դա այն է, որ ՀՀ քաղաքացիների մասնակցային տիրությամբ պաշտպանելու եմ ժողովրդի իրավունքը եւ ի կատար ածելու եմ մեր ծրագիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Ուրիշ ծրագիր չկա: Քանի մինչեւ հիմա չունեմ պարոն Սերժ Սարգսյանից որեւէ առաջարկ, հայ ժողովրդի պահանջը լուծելու համազգային մեր պայքարին պատասխան տալու համար, ես նրան հրավիրում եմ այստեղ՝ հրապարակ: Հրավիրում եմ պարոն Սարգսյանին: Չնեղանաք, ես էլ քննադատ եմ, ես էլ գիտեմ, թե որ երկրում ենք ապրում, բայց հարգանքով հրավիրում եմ, որ ներկայանա կենտրոնական հրապարակ եւ ճանաչի հայ ժողովրդի իրավունքը: Որ նա հայ ժողովրդի պահանջով Հայաստան, Արցախ եւ Սփյուռք միասնական ժողովրդի պահանջով ինքը ինքնաբացարկ տա մինչեւ ամսի ինը: Ինքնաբացարկ տվե՛ք, պարո՛ն Սարգսյան»:
Արձագանքելով մարդկանց կոչերին, որ նման «ղալաթ» չի՛ անի, Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց հարցին լուրջ վերաբերվել, որովհետեւ սա խաղ չէ. «Եթե ինքը չի ուզում խորացնել այս համազգային տագնապը, այս համապետական զարթոնքը, եթե հարգում է սեփական ընտանիքը, սիրում է մեր հայրենիքը, ես կասկած չունեմ, ինքը պիտի գա եւ թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի: Եվ հանկարծ չանի, որ ապրիլի 9-ին ինքը սուրբ Աստվածաշնչի վրա կեղծ երդում տա եւ փորձի թագավորել իրեն չճանաչող ժողովրդի վրա: Եթե դա արեց, սա զգուշացում չէ, վերջնագիր չէ, եթե արեց՝ թող ինքը եւ իր զինակիցները արդեն դե ֆակտո նախկին իշխանությունները հասկանան, որ դա բերելու է մեր ժողովրդի հերթական ողբերգության: Ոչ թե արյան ողբերգության: Եթե դուք այդպես ուզում եք, պարոն Սարգսյան, դավայտե, եկեք երդում տվեք այստեղ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ազատության հրապարակ գալ չի կարող, որովհետև նա դեմ է մարդուժի ազատության (Liberty of the manpower), բայց կողմ է ընդերքի ազատություն (Liberty of the soil ),
դրամաշրջանառության ազատություն (Liberty of the currency), իհարկե միայն իր չտես ու անգետ իր գենոֆոնդի համար;
Գնա, Սերժիկ, գնա;Րաֆֆին ու ազգը հրապարակ են կանչում, գնա;Միևնույնն է դատարան ուզես, չուզես գալու ես, եթե նույնիսկ ազգովի քեզ դատապարտեն; Գիտեմ, որ դու եզրակացնել կարողանում ես միան այն ժամանակ, երբ այլևս եզրակացնելու բան չկա;Ելք չունես, մենակ ես, գնա;
Լենինը դիսկժոկեյի դերում` Революция свершилась товарищи!… А сейчаааааас дискооооооо))))