Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտվեց Վ. Թեքեյանի անվան ասմունքի մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը

Մարտ 02,2013 17:33

DSCF0549Այսօր Երեւանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում տոնական տրամադրություն էր: Այստեղ մեկնարկել էր արեւմտահայ մեծանուն բանաստեղծ  Վահան Թեքեյանի անվան մրցույթ- փառատոնի երկրորդ փուլը, որի շրջանակներում դպրոցում հավաքվել էին Վահան Թեքեյանի անունը կրող Գյումրիի, Ստեփանավանի, Բերձորի (Արցախ), Արագածոտնի, Երեւանի և Կիլիկյան վարժարանի սաները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլը մեկնարկել է դեռ հունվարի 21-ին` բանաստեղծի ծննդյան օրը: Միջոցառման ժյուրիի կազմում էին վաստակավոր արտիստուհի Էլվինա Շահինյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ժողովրդական արտիստ Գույժ Մանուկյանը, ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը,Վ. Թեքեյան կենտրոնի հիմնադիր Արմեն Ծուռիկյանը, իսկ կազմի նախագահը ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր- պրոֆեսոր Սամվել Մուրադյանն էր:

Ժյուրիի կազմի նախագահը ներկայացրեց բանաստեղծի կյանքի ուղին եւ կարեւորեց այսպիսի միջոցառման անցկացումը. « Սա իսկապես մեծ հաջողություն է, որովհետեւ հայրենիք- սփյուռք կապըեւ դրանց միջեւ կենդանի խորհրդակցությունը այլ կերպ չէինք էլ կարող երեւակայել »:

Իսկ Արցախի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը շեշտեց հատկապես այն փաստը, որ նման միջոցառումը կապող միջոց է Արցախի եւ Հայաստանի համար` նշելով,որ սա հատկապես կարեւոր է Արցախի եւ Կիլիկյան վարժարանի սաների համար:

Մրցույթ- փառատոնի մասին իր կարծիքը «Առավոտին» հայտնեց նաեւ դերասանուհի Էլվիրա Շահինյանը. «Արդեն հինգերորդ տարին է, որ անցկացվում է այսպիսի մրցույթ- փառատոն, եւ ամենագովելին այն է, որ այսօրվա դպրոցականները գիրք են կարդում, սիրում են գրականություն, արվեստ: Ես մեծ հաճույքով եմ մասնակցում այս փառատոնին` իբրեւ ժյուրիի անդամ: Ես զգում եմ այդ փոքրիկ երեխաների հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ, ինչ մեծ սեր ունեն նրանք հայոց լեզվի նկատմամբ: Դա շատ գովելի է»:

Նշված վեց դպրոցներից մասնակիցների ընդհանուր թիվը վաթսուն է: Եւ շուրջ երեք ժամ տեւած ասմունքի մրցույթի այս փուլը հաջողությամբ հաղթահարեցին քսաներկու մասնակից` երկուսը Բերձորի, երեքական մասնակից Ստեփանավանի, Գյումրիի, Երեւանի դպրոցներից, հինգական սան Արագածոտնից ու Կիլիկյան վարժարանից:

Հաջորդ փուլը կլինի վերջինը` երեք մրցանակային տեղերով եւ տասնինը խրախուսական մրցանակներով:

 

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031