Aravot.am-ի տեղեկություններով,«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների ետևում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով: «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 3 ժամ:
ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին մեր այդ տեղեկությունը, սակայն մեկնաբանություններ եւ մանրամասներ հաղորդելուց զերծ մնացին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արդյո՞ք Ժառանգությունը չսովորեց այն դասը, որ ԲՀԿ-ն տվեց ՀԱԿ-ին վերջին րոպեին հրաժարվելով: ԲՀԿ-ն անվստահելի գործընկեր է: Այն, ինչ արեց ԲՀԿ-ն, պարզ երկքայլանի շախմատի ծուղակ էր: Զգույշ եղեք: