Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հետընտրական միջանկյալ զեկույցը:
Զեկույցի համառոտ նկարագրում ասվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի Երևանում և մի քանի շրջաններում կազմակերպած բողոքի ակցիաները խաղաղ էին և իշխանությունը չի միջամտել, սակայն ոստիկանները հայտնել են, որ հավաքներն անօրինական են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության:
Փետրվարի 25-ին Հայաստանի ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքի վերլուծությունը՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաքելության կողմից, խիստ մեծ համեմատականություն է ցույց տալիս ընտրողների բարձր մասնակցության և գործող նախագահ թեկնածուի ստացած ձայների միջև: Սա մտահոգություն է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության նկատմամբ:
Քվեարկության օրը սահմանափակ թվով բողոքներ են ներկայացվել ընտրական հանձնաժողովներ, իսկ ավելի քան 80-ը` ընտրություններից հետո։ Գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը 300 բողոք է ուսումնասիրել, դրանցից 10-ի առիթով քրեական գործ հարուցել:
Կարդացեք նաև
Հեռարձակող որոշ լրատվամիջոցներ հետընտրական շրջանում քաղաքական իրադարձությունները լուսաբանելիս ընտրովի վերաբերմունք ցույց տվեցին, և նկատվեց ընտրությունների ընթացքը քննադատող կարծիքները սահմանափակելու միտում: Մի շարք առցանց լրատվամիջոցներ բազմակողմ կարծիքներ ներկայացրին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ