Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածուները ՍԴ կարող են դիմել մարտի 4-ին

Մարտ 02,2013 16:18

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով ՍԴ կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն: Նույն դրույթն ամրագրված է նաև Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով:

Հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն ընտրության արդյունքներն ամփոփել և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում է ընդունել փետրվարի 25-ին, ապա այս որոշման հետ կապված վեճերով ՍԴ դիմելու ժամկետը մարտի 2-ն է:

Նշենք՝ ԸՕ-ում ժամկետները սահմանված են օրացուցային օրերի հաշվարկով: Մյուս կողմից` «Իրավական ակտերի մասին» օրենքի 83-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, ՍԴ-ի կանոնակարգի երկրորդ գլխի 6-րդ հոդվածը ևս սահմանում է, որ եթե ՍԴ դիմելու ժամկետներում ներառված են լինում ոչ աշխատանքային օրեր, ապա դիմումն ընդունվում է դրանց հաջորդած առաջին աշխատանքային օրը:

Այսպիսով` ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարելի է դիմել մարտի 4-ին` մինչև ժամը 18-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031