Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ա. Մազմանյանը դասադուլավորներին. «Գցում եք մարդկանց փողոց անտեր ու դուրս մլուլ տան, որ ի՞նչ ունենանք»

Մարտ 02,2013 16:04

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը վստահեցնում է՝ դասադուլին ինքը ու իրենց բուհի դասախոսները չեն խոչընդոտում:

«Հավաստիացնում եմ ձեզ, որ այսօրվա երիտասարդությանը ոչ ռեկտորները, ոչ դասախոսները, տո ոչ էլ իրենց ծնողները այսպես  ձեռքերով կանգնեին, այս սերնդին վախեցնել, կանգնեցնել ու չթողներ գնալ իրենց ցանկությանը, անհնար բան է: Հեքիաթ են պատմում: Կարող է մեր սերնդի ժողովուրդը, որ իր մեջ դեռ ունի վախի շորշոփը, այդ մեխանիզմներից ճնշվեին: Այս սերնդին ասել՝ փակվիր, հակառակ դեպքում թվանշան չեմ դնի կամ կհանեմ ինստիտուտից, հավաստիացնում եմ ձեզ՝ տասնապատիկ հակառակ էֆեկտն էր տալու: էդ երեխեն միանգամից թռնելու էր փողոց: Կնշանակի դասադուլ չի եղել, ընկերներ: Գցում եք մարդկանց փողոց անտեր ու դուրս մլուլ տան, մի քիչ էլ ներվային ոստիկանի հետ կոնֆլիկտ ունենա, մի բան ստացվի, որ ի՞նչ ունենանք »,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մազմանյանը:

Նրա խոսքերով, իրենց բուհից 3 ուսանող է միացել դասադուլի կոչ անողներին ու մյուս օրը թերթերում գրել է, թե դա բուհ չէ, այնտեղ բոլորը հարբեցող են, դասախոս չեն. «Երեքներով, երկուսներով սովորող ուսանող, որին նաեւ կրթություն ենք զեղչել, նորմալ է… Իմ ինստիտուտից մեծ կորուստ ունեցանք՝ 3 ուսանող, ուր էր, թե էլ հետ չգային…Նախ նրանց դեմքով չգիտեմ, մեկին գիտեմ վիրտուալ, կներեք իմ զբաղված գլխի մեջ նման թեփի տեղ չկա … Թույլ տվեք ասեմ, որ դասադուլ ծրագիրը ընդամենը  100-150 հոգու ռասկրուտկա ա, այդպես էլ տեսնում ենք,  ինստիտուտից ինստիտուտ շրջում են  100-150 հոգի, ընդ որում պարզվում է , որ նրանց ուղիղ կեսն էլ ուսանող չէ: Այն օրը մամուլի ասուլիսի  ժամանակ մի երիտասարդի  հարցրին՝ ո՞վ ես, ասաց՝ դասադուլի կազմակերպիչն եմ, հարցրին՝ ուսանո՞ղ ես, ասաց՝ չէ, բա ի՞նչ ես անում՝ աջակցում եմ: Ի՞նչին ես աջակցում շան որդի, այսինքն տասնապե՞տ ես այնտեղ, մեկից փող ես ստացել, եկել ես ստեղ մուտիտ անելո՞ւ, ուսանողներին բրդելու, որ գնան դասադուլի՞… Սա նկարած, պրիմիտիվ խաղ է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ”… ուր էր, թե էլ հետ չգային…Նախ նրանց դեմքով չգիտեմ, մեկին գիտեմ վիրտուալ, կներեք իմ զբաղված գլխի մեջ նման թեփի տեղ չկա … ”
    ”…Ի՞նչին ես աջակցում շան որդի…”
    Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել նոմենկլատուրային ՛՛արվեստագետից՛՛…
    Նման տիպի մարդիկ անկախ պետականություն ասելով հասկանում են նախ և առաջ Գալուստ Սահակյան, Շարմազանով, Շուշան Պետրոսյան, որն, ի դեպ՝ արդեն վայելում է ՛՛ Երազի իր հայրենիքը՛՛, Սերժ Սարգսյան, որ հինգ տարի առաջ ոսկե սարեր խոստացավ ՛՛իր՛՛ ժողովրդին, սակայն վերջում մատուցեց երեք մատի զուգորդությունը, իսկ առաջընթացի և արտագաղթի իր խոստացած տոկոսների փոխարեն խփեց բոլորովին այլ տեսակի և քանակի տոկոսներ…
    Սույն հայրենասերը, ՛՛Կենտրոն՛՛ հեռուստատեսության մի հաղորդման մեջ բանավիճելով երրորդ նախագահի՝ իբր ստացած արդար ձայների վերաբերյալ, ժողովրդավարության աննկուն մարտիկ Խոսրով Հարությունյանի հետ միասին, մատ թափ տալով ու բղավելով ընդդիմախոսների վրա բերում էր հետևյալ ՛՛երկաթե փաստարկը՛՛.
    -Բա հարյուր հազարավոր պետական ծառայողները, որ ստանում են ընդամենը 100-120 հազար աշխատավարձ, հո չէի՞ն կորցնելու իրենց աշխատատեղերը…
    Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն իրոք ավելորդ են…

  2. Maxim says:

    Հարգելի Մարգար: Ամեն ինչ ճիշտ է, միայն դրանց անուն ազգանուններն եք իզուր մեծատառով
    գրում:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Մաքսիմ, երբ կարդում եմ Ձեր մեկնաբանությունները դրանցում ներառված ՛՛հերոսների՛՛ անունների Ձեր գրառումով, բավականությամբ ժպտում եմ, երբեմն էլ լիաթոք ծիծաղում, սակայն ես ինքս, միանգամայն համաձայն լինելով Ձեզ հետ, առայժմ ձեռնպահ կմնամ այդ արտահայտչամիջոցը գործածելուծ, նախ՝ դա վերաբերում է հեղինակային իրավունքի ոլորտին, ապա և դրա սիստեմատիկ կիրառումը անուշադիր ընթերցողների մոտ կարող է տպավորություն թողնել, թե այդ փոքրատառերը վերաբերում են ոչ թե ՀՀԿ – ական հոսքագծի անփառունակ զոհերին, այլ տվյալ հատուկ անվանը, ինչը կարող է վնասել մեր սիրելի մայրենիի հասարակական ընկալմանը: Ելնելով վերոգրյալից ինչպես նաև առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ բարոյականության հատակում գտնվող անձինք անչափելի փոքր են մայրենիի վրա ստվեր նետելու տեսակետից, թույլ տվեք հիանալ միայն Ձեր մեկնաբանություններով:
      Խորին հարգանքով՝
      ՄԱՐԳԱՐ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

  3. Maxim says:

    Հարգելի Մարգար, երախտագիտությամբ ընդունում եմ Ձեր բարի կամքի ցանկությունները: Մեծ
    հույս ունեմ, որ մենք միասին՝ ցանկությունները կվերածենք իրական գործի: Աստված բարին կատարի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031