Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դասընթացները կնպաստեն միջմշակութային կապի հաստատմանը». Ֆելիսիտաս Վրեսնիգ

Մարտ 02,2013 15:32

 «Հայաստանում իրականացվող զբոսավարների միջազգային դասընթացները նպատակ ունեն էլ ավելի զարգացնել տարածաշրջանում զբոսաշրջության կարևորությունը և պատրաստել հմուտ մասնագետներ, ովքեր կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին»,-այսօր այս մասին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա չի հերքում, որ այս ոլորտում խնդիրները շատ են և նրանցից պահանջվում է պատրաստել որակյալ կադրեր, ինչը կնպաստի թե’ տեղական, և թե’ միջազգային շահերին:

Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգը ճեպազրույցի ընթացքում ասաց, որ դասընթացներն արդեն սկսվել են և այն իրականացվում են համալսարաններում. «Նպատակն է հնարավորինս շատ երիտասարդներ ներգրավել դասընթացներին: Այս դասընթացները հնարավորություն կտան միջմշակութային կապ հաստատելու, ինչպես նաև ունենալու որակյալ մասնագետներ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը,  WFTGA-հետ համագործակցությամբ, Հայաստանում կազմակերպել է զբոսավարների միջազգային դասընթացների երկու փուլ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավերով ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգը և փոխնախագահ, կրթական դեպարտամենտի ղեկավար Վիլյա Սիբին 2013 թվականի փետրվարի 27 –ից մարտի 3–ը Հայաստանում են` տեղում հանդիպումներ ունենալու և քննարկելու Հայաստանում  զբոսավարների միջազգային կրթական  կենտրոն հիմնելու հնարավորությունը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031