Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապօրինի ծառահատման գործով կայացվեց դատավճիռ՝ մեղադրանքի ծավալի փոփոխությամբ

Մարտ 02,2013 15:08

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, Գևորգ Օթարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր վնասի պատճառմամբ ապօրինի ծառահատում և դատապարտեց տուգանքի` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 ՀՀ դրամի, չափով:

Դատավճռով մասնակիորեն բավարարվեց քաղաքացիական հայցը՝ ամբաստանյալ Գևորգ Օթարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 1.924.500 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնում:

Այսպիսով դատարանը հիմնավորված համարեց 19 հատ հաճարենու ապօրինի հատման փաստը, դրանց սակագինը, դատարանի գնահատմամբ կազմում է 662.500 ՀՀ դրամ, պետությանը պատճառված ընդհանուր վնասը՝ 1.924.500 դրամ:

Դատարանը գտավ նաև, որ գործի ապացույցներով հերքվում է նախաքննական մարմնի այն հետևությունը, թե նշված 19 ծառերից բացի ամբաստանյալը ապօրինի հատել է ևս 4 հատ հաճարենի ու 1 հատ թխկենի: Հետևաբար, ամբաստանյալի մեղադրանքի ծավալից դատարանը հանեց 4 հատ հաճարենու ու 1 հատ թխկենու ապօրինի հատման հանգամանքը՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի հետևյալ պահանջով, ըստ որի դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը և չի խախտվում նրա պաշտպանության իրավունքը:

Դատարանն այս կապակցությամբ գտավ, որ պատկան պետական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն այդ 5 ծառի ապօրինի հատումը կատարած անձին հայտնաբերելու, նրան իրավական պատասխանատվության ենթարկելու և այդ հինգ ծառերի ապօրինի հատմամբ պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031