Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված են լինելու»

Մարտ 02,2013 14:05

 Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմություն չէ

ՍԴՀԿ համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ իրավիճակը նախ դիտարկեց Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման համատեքստում: Նա ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքին. «Սերժ Սարգսյանը առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանին լինել ծայրահեղ ընդդիմադիր գործիչ, իսկ նա կտրականապես հրաժարվել է եւ իր կողմնակիցներին նախապես տեղյակ չէր էլ պահել, որ՝ գիտեք, նման բան էր առաջարկում ինձ նման ազնիվ մարդուն։ Այն բանից հետո, երբ խոսակցություններ գնացին, եւ ձայնագրությունների հարցը շահարկվեց՝ նա հաստատեց, որ եղել է նման խոսակցություն»,- նշեց նա: Գ. Եղիազարյանը կարծում է, որ Դաշնակցությունը, հավանական է, շատ արագ կողմնորոշվի: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացուցիչների ներկայացրած երեք կետերին, որոնք քննարկվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, ապա մեր զրուցակիցը նկատեց. «Իշխանությունից չեն խնդրում, իշխանությունը երբեք չի տա, պետք է պարտադրել իշխանությանը՝ իրենց քայլերով»:

Ինչպե՞ս պետք է ընդդիմությունը «պարտադրի»՝ հարցրինք Գուրգեն Եղիազարյանին: «Ես կարծում եմ, որ նա (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին) ընդդիմություն չէ, հակառակ դեպքում այսքան մարդու սպասումներ հողին չի հավասարեցնի։ Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված, հուսալքված են լինելու: Իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, որպեսզի ժամ առաջ դադարեցնենք արտագաղթը, որպեսզի մեր զավակները չլքեն իրենց հայրենիքը: Այս իրավիճակը երկու-երեք կոսմետիկ պահանջներով փոխել չի լինի: Ես խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր ջատագովներին՝ քիչ գովաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանին, մի քանի օր հետո խփելու են գլխներին, որ այդպես են վարվել»,- պատասխանեց նա:

Անդրադառնալով ընդդիմության վերահսկողական լծակների ավելացման կետին՝ Գ. Եղիազարյանը նշեց. «Ընդդիմության վերահսկողական լծակներ, որպես կանոն, ունենում են զարգացած, ժողովրդավարական երկրներում: Հայաստանի պես երկրում, որտեղ թեւածում է կատաղի բռնապետությունը, ընդդիմությունը չի կարող վերահսկողական ֆունկցիա իրականացնել, դա աբսուրդ է»:

Ընդհանրապես, թե ինչպիսի ավարտ կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային ալիքը, Գ. Եղիազարյանը հիշեցրեց հայտնի ժողովրդական ասացվածքը՝ «Կատվի վազքը մինչեւ մարագն է»։ Մի քանի պաշտոն կտան, եւ այս ամեն ինչը կավարտվի: Ընդդիմադիր իմ հայրենակիցներին մի բան եմ խնդրում՝ հանկարծ հուսախաբ չլինեն այդ արարքից»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. a says:

    Լռվի տեղտ : Դու ինչ քաղաքական գործիչ էս որ միհատ էլ Րաֆֆի էս քննադատում: Իսկի քեզանով դեպուտատ էլ չես կարա դառնաս::::::::::: Ո՞նց են նմանների տեքստերը հրապարակում զարմանում էս:

  2. Artour says:

    Այ դեմագոգներ,օդ կրակողներ:Գուրգեն ես ինչ ես,դու չէիր պնդում առաջին օրը որ մի շաբաթից հրապարակում մարդ չի մնալու,հիմա ինչ էլի մի շաբաթ է ավելացավ?:Րաֆֆին իր ուժերի չափով անում է հնարավորինս:Ձեր նման աբիժնիկների տվածա “փափուկ աթոռին նստած վայրահաչողի դերը”:Էս սովետա-կոմունիստական նոմենկլատուրայի մնացորդների վերջը երբա գալու էս երկրում:Սերժիկից սկսած մինչև սրա նման ընդդիմություն նույն ճահիճնա:

  3. Արթուր says:

    Բոլշևիկ Գուգո, այս երգերդ ստիպված ես ամեն շաբաթ կրկնես, մինչև ձեր նմանների վերջը կգա:

  4. Hayk says:

    Այս պարագայում մենք գործ ունենք մի մարդու հետ որը 2 ամիս շարունակ գովաբանել է գործող նախագահին և առիթը բաց չի թողել իրական ընդիմության առաջնորդներին փնովելու համար, սույն (Ռ.Հ.) պարբերաբար հանրությանը ապակողմնորոշում է որ իր կուսակցության անդամները կանգնել են ընդիմության և ոստիկանության միջև թույլ չտալով բախումներ, որը բացարձակ սուտ է, բացարապես մի դեպքի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031