Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթերցանության ճգնաժամի սառույցը ճաք է տվել». Լեւոն Անանյան

Մարտ 02,2013 12:50

Մարտի 3-ը գրողի համաշխարհային օրն է

«27 տարի է աշխարհը նշում է գրողի մեծարման օրը, այն մասնագիտական տոն է եւ չի մտնում օրացույցի մեջ: Այն տեղեկատվության եւ խոսքի ազատության խթանման համար է: Մենք պետք է գնահատենք, արժեւորենք եւ քարոզենք գրողի ստեղծագործությունները»,-այսօր ժամանակակից հայ գրականության ձեռքբերումների եւ ապագա ծրագրերի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Նրա պնդմամբ Գրողների միությունը համախմբում է շուրջ 500 գրողի, որոնց գերակշիռ մասը Հայաստանում է.

«Գրական սերունդը ակտիվ է ներկայանում, պետությունը կարծես թե իր մասնակցությունը ունի: Գիրքը աստիճանաբար դառնում է ապրանք, շեշտը դնելով մանկական գրականության եւ ժամանակակից գրողների վրա: Պահանջարկը կա հատկապես դասական գրականության եւ հեքիաթների»:

Բանախոսի համոզմամբ այսօր գրողը գնահատվում է պետական, ՀՀ նախագահի եւ գրողների միության մրցանակով, այսինքն լիարժեք հնարավորություն կա գնահատելու գրողի ստեղծագործությունը. չնայած, որ մտավորականը ամենախոցելի խումբն է.

«Ընթերցանության ճգնաժամի սառույցը ճաք է տվել, մեր բանակցությունները դեռեւս փակուղի են մտել: Յուրաքանչյուր  գրող բերում է աշխարհը ներկայացնելու իր տեսլականը: Մենք ապրիլ ամսին կկազմակերպենք պոեզիայի միջազգային փառատոն, այն մեր երազանքն է եւ կլինի վերջին ակորդը «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031