Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայը ադրբեջանցիների գոյության համար վտանգ է». Սամվել Մարտիրոսյան

Մարտ 02,2013 12:08

«Փետրվարի վերջը ամենավատ ժամանակն է հայ-ադրբեջանական հարաբերությունների համար: Ադրբեջանցիները 2-րդ տարին է Խոջալուի հետ կապված ջանքեր են գործադրում, սակայն ապարդյուն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցիների պլագիատ հանդիսացող «Խոջա» ֆիլմի ձախողման, Խոջալուի կեղծարարության մասին նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի համոզմամբ, «Խոջա» ֆիլմը թիրախավորված է եւ ունի ներքին քարոզչության խնդիր, այն ռուսական ֆիլմից է «թխված». «Նրանց նպատակն էր սեւեռել ուշադրությունը արտաքին թշնամու վրա, ով նենգ է եւ դաժան: Նրանց պնդմամբ հայը ադրբեջանցիների գոյության համար վտանգ է: Դա շոշափվող թիվ 1 թեման է»:

Ադրբեջանական կիբեռգրոհների մասին բանախոսը նշեց, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հաքեր իր պարտքն է համարում հայկական կայք կոտրել: Կոտրվել են տասնյակ հայկական կայքեր, իսկ ադրբեջանցիները գրում են, որ հարյուրավոր են կոտրել, ներառյալ պետական կայքեր, սակայն դա սուտ է, պարզապես խոսում են.

«Հայկական կողմը նույնպես սիրում է կծել եւ կոտրել է ադրբեջանցիների աշխատանքի եւ սոցապ նախարարության կայքը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Միթե* հայի համար վտանգը հայը չէ;Միթե* միայն ադրբեջանցու համար է վտանգ;Միթե* միթեների պատասխանը հայը չգիտի;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031