Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ–ը, ըստ ամենայնի, չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Մարտ 02,2013 11:55

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, ըստ ամենայնի, չի մասնակցի Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին:

Tert.am–ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ որպես իր անձնական կարծիք, ասաց, որ կարելի է ենթադրել, որ եթե իրենք հրատապ չեն համարում այդ հարցը, ապա մեր մասնակցությունն էլ անիմաստ են համարում:

«Նաև հաշվի առնելով, թե ինչպես անցան նախագահական ընտրությունները: Այսինքն՝ քանի դեռ էս արատավոր համակարգը պահպանվում է, ամեն մի ընտրական գործընթաց ձևական բնույթ է կրում»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դա իր անձնական տպավորությունն է:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրումները սկսվում են մարտի 11–ից մինչև 21-ը ներառյալ:
Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ կուսակցությունում նման հարց չի քննարկվել:

«Մենք հաջորդ շաբաթվա վերջին քաղխորհրդի նիստում այս հարցը կքննարկենք բաց և հրապարակային»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2009թ. ընտրություններում այդ ցուցակը գլխավորում էր այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հարություն Քուշկյանը և ըստ թերթի տեղեկությունների` Քուշկյանին առաջարկվել է ԲՀԿ ցուցակը գլխավորել նաև այս անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրան ընդունում են նաև իշխանությունները: Սակայն Քուշկյանն ինքն է հրաժարվել այդ առաջարկից:

ԲՀԿ-ում թեկնածուների փնտրտուք նշվում է նաև Նաիրա Զոհրաբյանի անունը:

Tert.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում ցուցակը պետք է գլխավորի որևէ բաց հրապարակային գործիչ, և այս իմաստով Գուրգեն Արսենյանը հարմար է, սակայն նրա թեկնածությունը գրեթե բացառում է այն կարևոր հանգամանքը, որ նա այլ կուսակցության՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահն է:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ակնհայտ է, որ եթե նա չէր մասնակցում նախագահական ընտրություններին, ապա չի կարող մասնակցել քաղաքապետի ընտրություններին:

Tert.am-ի տեղեկություններով՝ «ժառանգության» ցուցակն էլ գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը չի կրկնելու 2009-ի Լևոն Տեր-Պետրոսյանի սխալը և որպես «ընտրված նախագահ»՝ չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին:

Այդուհանդերձ, Tert.am-ի զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ոչ միայն ցուցակների, այլև, առհասարակ, ավագանու ընտրությունների հետ կապված հարց չի քննարկվել:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա այն, ըստ մամուլի տեղեկությունների գլխավորելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հաջորդը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, իսկ երրորդ համարը՝ ՕԵԿ կանանց խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է «Հանրապետականին», ապա արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031