Հովհաննիսյանը «Skype»-ով իր ուղերձը կհղի Գլենդեյլում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին
«Հայաստանի ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Skype»-ով իր ուղերձը կհղի Գլենդեյլի Սուրբ Մարիամ եկեղեցում մարտի 3-ին կայանալիք «Հայաստանի համար» հանրահավաքի մասնակիցներին»:
Այս մասին հայտնել է «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով հավաքի կազմակերպիչներին:
Հանրահավաքը, ըստ պարբերականի, կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Միացյալ Նահանգների կենտրոնական կոմիտեի, Ուսանողների համահայկական ընկերակցության, Հայ իրավաբանների ընկերակցության, ՀՅԴ-ի «Շանթ» ուսանողական ընկերակցության և Հայկական երիտասարդական դաշնության կողմից:
Կարդացեք նաև
«Հանրահավաքը փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակից ընտրախախտումների և խարդախությունների դեմ հանդես եկող և երկրում ժողովրդավարական նորմերի հիմնադրում ու սոցիալական արդարություն պահանջող Հայաստանի ժողովրդի հետ միասնություն դրսևորելու նպատակով է կազմակերպվում», – ասված է պարբերական հաղորդագրության մեջ:
«Ամերիկայի Ձայն»