Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջական գործերս դեպի վատ են գնում. ուրախացե՛ք, տականքներ». Պարույր Հայրիկյան

Մարտ 02,2013 10:05

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում  թողել է հետեւյալ գրառումը.

«Եւս մեկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց հետո մասնագետներն արձանագրեցին, որ դեպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․
Մեկ է, ես վերականգնվելու եմ։ Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք պատասխան չեք գտնելու, թե ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպես միահամուռ դ ավա ճ ա ն ե ց ի ք․․․

Նայեք ձեր այսօրվա պահվածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբաղված եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պե՞տք են մարդկությանը․․․

Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալյանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմա  չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թվում։

Տեր, դու ասել ես՝ սիրիր մերձավորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպե՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձավոր համարել։

Ուժ եւ իմաստութիւն տուր ինձ, Տեր․․․»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. David says:

    Հարգելի Հայրիկյան ի սրտե ցանկանում եմ, որ շուտ առողջանաք;Կառողջանաք, հավատացեք, նա ով վառվող հոգի ունի նրա կրակը չի կարող մարել;Դավաճանությունը աններելի հանցանք է;Մի բանում համոզված եմ, որ դավաճանիզմին դավաճանելը դավաճանություն չէ, այլ ոճրագործության պատիժ;Կյանքն իրենը կթելադրի, կարևորը առողջ եղեք;

  2. Գայանե says:

    դերասանություն…Կներեք իհարկե

  3. Maxim says:

    Իսկ եթե դերասանություն չլինի,՝ արդյո՛ք մեղք չեք գործում, այդքան հեշտ պիտակավորելով:

  4. Mika says:

    խեղճ մարդը ուշադրությունից դուրս է մնացել…. ասա սենց ցնդած բաներ գրելու փոխարեն սուս ու փուս ապաքինվի, համ էլ եթե ուզում ես մի բան գրես որ քեզ չմոռանան, քո վերաբերմունքը ու աջակցությունը ցուցաբերիր համաժողովրդական շարժմանը…

  5. Հրանտ Պապիկյան says:

    Քելբաջարի ֆերմաներիդ խոզերին մորթել տուր, բաժանիր մերձավորներիդ, ինչ էլ կմնա, ծախի մարգարիտ առ… ու էլ ոչ մի տեղ շաղ չտաս

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031