Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Global Toronto. «Ոստիկանին սպանած հայազգի տղամարդը Քարդաշյանների ընտանիքի հետ ծրագրեր ուներ»

Մարտ 01,2013 23:59

Տորոնտայում ոստիկանին սպանած հայազգի տղամարդը, որի գործն այժմ քննում է դատարանը, հոգական շեղումների մեջ է եղել այն պահին, երբ գողացված ձյունմաքրիչով հարվածել է ոստիկանին և հավանաբար շիզոֆրենիկ է, այս մասին երեքշաբթի օրը հայտնել են դատարանին: Գրում է «Գլոբալ Տորոնտոն»:

Պարզվել է, որ 44-ամյա Ռիչարդ Քաչքարը մի քանի տարի է, ինչ տառապում է հոգեկան հիվանդությամբ, որն ուղեկցվում է պարբերաբար նոպաներով, ինչպես 2006թ., երբ գիշերվա կեսին զարթնել էր ու գոռացել, որ իրեն սատանան հետապնդում է և ապտակել էր կնոջը:

Նրա մոտ «շատ լուրջ» սրացում է եղել սերժանտ Ռայան Ռասելին սպանելուց առաջ, ասել է դատական հոգեբույժ Ֆիլիպ Կլասսենը:

Քաչքարի դատապաշտպանները կոչ են արել ատենակալներին նրան անմեղսունակ ճանաչել:

Դատավորն ատենակալներին ասել է, որ կասկած չկա, որ Քաչքարը գողացված ձյունմաքրիչով 2011թ. հունվարի 12-ին սպանել է 35-ամյա ոստիկանին, և որ խնդրահարույցը Քաչքարի հոգեկան վիճակն է:

Քլասսենն ասել է, որ Քաչքարի իրերի մեջ եղել է ձեռագիր նշումներ Քարդաշյանների ընտանիքի հետ համատեղ ճարտարապետական, բանկային, առևտրային գործարքային ծրագրերի մասին:

Իր նշումների մասին Քաչքարը Քլասսին ասել, որ Քարդաշյանները հայ են, բայց օգնության կարիք ունեն, որ իր տաղանդները կարող են օգտակար լինել նրանց:

Հետազոտության արդյունքում Քլասսենը կարողացել է նաև նկարագրել Քաչքարի անցած կյանքը: Նա մեծացել է Էմոնտոնում իր երեք քույրերի հետ, միջին խավի գաղթական ընտանիքում: 2000-ականներին նա Հայաստան է եկել ճարտարապետություն սովորելու, որտեղ ծանոթացել է իր կնոջ հետ:

Նրանք տեղափոխվել են Կանադա, որտեղ նա համակարգչային դիզայն է սովորել: Այնուհետև աշխատել է տարբեր վայրերում:

2004թ. հոր մահից հետո նա 100 000 դոլար է ժառանգել ու գումարը ներդրել է ԱՄՆ-ում անշարժ գույքի մեջ, սակայն այն բանից հետո, երբ նա ԱՄՆ-ում աշխատելու թույլտվություն չստացավ, չվճարված հարկերի պատճառով ամբողջ գումարը կորցրեց:

Քաչքարն ու նրա կինը բաժանվել են 2006թ., երբ կինը սոցիալական աշխատողներին հայտնել էր, որ անհագստանում է ամուսնու համար, որովհետև կարծում է, թե նա հոգեկան հիվանդ է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031