Լրահոս
Օրվա լրահոսը

Times of India. «Բիքերն ու Գալուստյանը ուսանողներին պատմեցին հայկական առևտրային հին նավի պատմությունը»

Մարտ 01,2013 23:16

2007թ.-ին, երբ Ինդիանայի համալսարանի ստորջրյա հետազոտությունների խմբի ղեկավար պրոֆեսոր Չարլզ Դ Բիքերը առաջին անգամ սուզվեց Դոմինիկյան Հանրապետության ափամերձ ջրերի մեջ, որպեսզի տեսնի 300 տարվա խորտակված նավը, նա պատկերացում անգամ չուներ, որ իր հայտնագործությունը իրեն կհասցնի մինչև Սուրաթ: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը:

Բիքերը ոչ միայն հայտնաբերեց տարածաշրջանի 17-րդ դարի ծովային գանձերը, այլև հնարավորություն ունեցավ ուսումնասիրելու 300 տարվա վաղեմություն ունեցող նավերի կառուցման տեխնիկան:

Եվ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվները ուսումնասիրելով՝ նա պարզեց, որ «Քուդաղ Մերչանթ» և «Կարա Մերչանթ» նավերը նույնն են, կառուցվել են Սուրաթում և պատկանում էին հայերի: Նավի հայտնաբերումը 17-րդ դարում Բրիտանիան ցնցած ծովահեն Վիլյամ Քիդդի «վերջին նվերն» էր մարդկությանը, քանի որ, եթե նա նավը չգողանար ու չհասցներ Դոմինիկյանի ափերի մոտ, այն դժվար թե հայտնաբերվեր: Քիդդին ի վերջո կախաղան բարձրացրին:

Այս շաբաթ Բիքերը և հայ ֆիզիկոս-հետազոտող Պավել Գալումյանը այս պատմության դրվագները պատմեցին Հնդկաստանի Մահարաջա համալսարանի ուսանողներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031