Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վերավարակազերծվում

Մարտ 01,2013 22:55

Լոռու մարզի ջրամատակարարման բնագավառի համար առաջնային հիմնախնդրի` համակարգի մաշվածության լուծման համար տարիներ կպահանջվեն:

 

«Լոռու մարզի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերը  խիստ անբարվոք ու մաշված վիճակում են, ինչը լուրջ խնդիր է առաջացնում բնակչության ջրամատակարարման հարցում: Ջրի կորուստները ջրագծերում անցնում են  55 տոկոսը: Գլխամասային կառույցները չունեն սանիտարական պահպանման գոտիներ, բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վերավարակազերծվում», -այս խնդիրներին օրերս կայացած մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստի ժամանակ անդրադարձավ  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նա տեղեկացրեց, որ մարզի ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրները միայնակ չեն կարող լուծել:

«Լոռու մարզի ջրամատակարարման բնագավառի համար առաջնային հիմնախնդիր է համակարգի մաշվածությունը, որը նախատեսվում է կարգավորել հետագա տարիներին պետբյուջեի  եւ ՀՀ-ում իրականացվող համապատասխան ծրագրերի ֆինանսավորմամբ, որովհետեւ մենք շատ լավ գիտակցում ենք, որ համայնքային բյուջեն չունի այդ ֆինանսական հնարավորությունները, որ ինքը իր ուժերով կարողանա լուծել այդ հիմնախնդիրը»,-եզրափակում է Արթուր Նալբանդյանը:

2012 թվականից մարզի տարբեր համայնքների  խմելու ջրի մատակարարման բարելավման նպատակով կատարվել է շուրջ 1 միլիարդ 993 միլիոն դրամի համապատասխան աշխատանքներ: 2011 –ին այս թիվը կազմել է 1 միլիարդ 688 միլիոն դրամ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031