ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի համոզմամբ, նման բան չկա, թե ընդդիմությունը Մարտի 1-ի դեպքերի մեղավորներին բացահայտելու հարցում հետեւողական չէ:
«Իշխանության ցանկության խնդիրն է , եթե ցանկանա՝ կարող է ժամերի ընթացքում բացահայտել հանցագործությունները… Առայժմ իշխանությունը կամք չի դրսեւորում այդ ուղղությամբ, մինչդեռ կարծում եմ՝ մինչեւ մարտի 1-ը չբացահայտվի, չենք կարող առաջընթաց ունենալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մալխասյանը:
Անդրադառնալով այսօր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի պնդմանը, թե 2008 թվականի մարտի 1-ին եղել են բախումներ, զոհեր եւ համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են, ասաց. «Դա լուրջ մեղադրանք է: Դատապարտվողներից մեկը ես եմ եղել եւ որեւիցե քննչական մարմին չի ներկայացրել, որեւէ արդարադատական մեղադրանք չկա դատապարտվածներից որեւէ մեկի հասցեին: Պարզապես անմեղ մարդիկ են դատապարտվել, շինծու մեղադրանքներով…անգամ իշխանությունները նման մեղադրանք չեն հնչեցնում, եթե Հեղինե Բիշարյանը նման մեղադրանք է ներկայացնում, ուրեմն նա մեծ մեղք է իր վրա վերցնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Խոսքը հիմա էլ Խոջալուին չի վերաբերվում, ձեր եղբայրների անմեղ արյանն է վերաբերվում, եթե արնախում չեն, թող պարզեն;Բա*րդ է;Ազգի կեսը ոստիկան ու իրավապահ է, ազգի թվից շատ չբացահայտած կամ չբացահայտելու գործ;Կարևորը`դուք քիչ եք, թեև ձեզ հայ են ասում…