Այսօր պաշտոնից ազատել են Գյումրիի ոստիկանապետ Վահան Դանիելյանին:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է Վահան Դանիելյանը, ով չհասցրեց անգամ մեկ տարի աշխատել Գյումրիում: Նկատենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Գյումրի ուղարկված ոստիկանապետերը շատ արագ թողնում հեռանում կամ էլ պաշտոնազրկվում են` ամենայն հավանականությամբ չդիմանալով կամ էլ հոգնելով այս քաղաքի կրիմինալների ակտիվությունից:
Հիշեցնենք, որ մինչ ծնունդով արմավիրցի Վահան Դանիելյանի Գյումրի ժամանելը, ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր երևանաբնակ ախալքալակցի Վարուժան Շաշիկյանը, ով մայրաքաղաքում պաշտոն ազատվելուն պես,անմիջապես հեռացավ Գյումրիից: Վահան Դանիելյանին աշխատակիցները բնութագրում են որպես նորմալ ու խելոք մարդու: Իսկ թե ի՞նչ հիմնավորմամբ են նրան պաշտոնից ազատել, այս մասին շարքային ոստիկանները տեղյակ չեն, ոստիկանության պաշտոնական կայքում ևս որևէ տեղեկություն չկա: Նրա փոխարեն նշանակել են Երևանի կենտրոնական բաժնի նախկին պետ Սարգիս Մարտիրոսյանին:
Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Շիրակի մարզպետ գեներալ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո կպաշտոնազրկեն նրա մոտ ընկերոջն ու աճեցրած կադրին` Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին: Մի խոսքով, Շիրակի մարզում կատարյալ իշխանափոխություն է սպասվում` մարզպետով ու ոստիկանապետերով , միայն թե այդ պաշտոնները ոչ թե տեղի ուժերին են վստահվում, այլ դրսից եկածներին, որոնք տեղաբնակների հետ դեռ չծանոթացած ու մթնոլորտին չընտելացած ` թողնում ու հեռանում են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ