Վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրողի կողմի բողոքը
2012թ. նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Իջեւանի 54-ամյա բնակչուհի Կարինե Օթարյանին դատապարտել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») եւ նրա հանդեպ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նրան դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման: Դատախազ Վրեժ Առաքելյանը Կ. Օթարյանի համար պահանջել էր 3 տարի ազատազրկում:
Տավուշի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Կ. Օթարյանի դատավճռի դեմ: 2013թ. փետրվարի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Կ.Ղազարյան) մերժել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Վճիռ կայացնելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալը վատառողջ է, տառապում է «զարկերակային հիպերտոնիա 2-3-րդ աստիճանի», «հիպերտոնիկ կրիզ», «լարման եւ հանգստի ստենոկարդիա», «ասթենո-նեւրոտիկ սինդրոմ» եւ այլ հիվանդությունով:
Նշենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2012թ. նոյեմբերի 30-ին վճիռ կայացնելիս ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ չէր նշել: Վերաքննիչ դատարանի որոշումը մեկամսյա ժամկետում կարող բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ