Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մարտի 1-ի զոհերին հիշեցին դպրոցականները եւ ուսանողները

Մարտ 01,2013 21:23

Ցուցապաստառների վրա մարտիմեկյան զոհերի անունները գրած` մի քանի երիտասարդներ  լուռ  քայլում էին քաղաքի կենտրոնական փողոցներով:

Մարտի մեկի զոհերի հիշատակը Գյումրիում նշվեց   երթով ու  մոմավառությամբ:  Պատահական չէ, որ երիտասարդները  մի քանի  րոպե կանգ առան դատարանի շենքի դիմաց` լուռ արդարադատություն պահանջելով: Դատարանն էլ այսօր մարդաշատ էր, քանի որ քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի աղմկոտ ու դաժան սպանության գործը:  Դատարանում հավաքված մարդիկ ,  մի պահ մոռանալով, որ այսօր մարտի 1- ն է, մոտեցան երտասարդներին` տեսնելու, թե ինչ առիթով է  բողոքը: Սակայն ցուցապաստառների վրա կարդալով, որ այն հիշատակի տուրք է, վատ զգացին ու հազար ափսոս տալով զոհերին` հեռացան:

Երիտասարդներից  մեկը տեղեկացրեց,  որ ինքը դպրոցական է, թեև իրենց մեջ կան ուսանողներ տարբեր բուհերից: Նա նաև հայտնեց, որ շարժվելու են կենտրոնական հրապարակ. Յոթվերք եկեղեցուց մոմեր են վերցնելու ու վառելու են հրապարկում: Ցուցապաստառների վրա զոհերի անուն- ազգանունների կողքը գրված էր «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ երբեք չի մոռացվում»:  Նկատենք, որ տարբեր կուսակցական գրասենյակներ  ունեցող այս քաղաքում երթի կազմակերպիչները դպրոցականներն ու ուսանողներն  էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031