Իսպանիայի լրատվամիջոցները ենթադրում են, որ վաղը երկրի պրեմիեր լիգայի առաջնության «Ռեալ»-«Բարսելոնա» գրանդ ակումբների հերթական հակամարտությունում երկու թիմերի առաջատար ֆուտբոլիստները՝ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին մեկնարկային կազմերում չեն լինի:
Մասնավորապես, AS թերթը գրում է, որ ամենայն հավանականությամբ Ռոնալդուն հայտավորված չի լինի արքայական ակումբի մեկնարկային կազմում, որովհետեւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է պորտուգալացուն պահել Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման համար: Իսկ կատալոնցիների առաջատար, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խաղին կարող է հետեւել «կողքից»՝ բարձր ջերմության պատճառով: Նա բաց է թողել «Բարսելոնայի» վերջին մարզումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ