Այսօր մարտի 1-ի զոհերի հոգեհանգստյան պատարագին ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏերՊետրոսյանը ներկա չի եղել: Նրա կուսակիցները ներկա չգտնվելու պատճառների մասին չցանկացան խոսել:
Պատարագին ներկա էր նաեւ Աժ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «ՀԱԿ-ն է կազմակերպել միջոցառումը, իսկ ինչո՞ւ չպետք է գայի»,- պատարագից հետո լրագրողների զարմանքին արձագանքեց պարոն Փաշինյանը:
Նրա խոսքերով. «Հանրության համար մեծ հաշվով մարտի 1-ը բացահայտված է,դրա հիմնական մեղավորները հայտնի են: Այսինքն` կազմակերպիչները հայտնի են, մնում է բացահայտել կոնկրետ կատարողներին: Եվ այն, ինչ հայտնի է, դրան համապատասխան իրավական տեսք տալ` քրեական գործի, մեղադրական եզրակացության եւ, ի վերջո, դատավճռի տեսքով»:
Հարցին, թե այստեղ եկել եք ՀԱԿ-ի կոչի՞ շրջանակններում, նա պատասխանեց. «Կարծում եմ` ուղղակի պատշաճ չէ հիմա այստեղ այդ կարգի հարցեր քննարկել: Եկել եմ Սուրբ Սարգիս եկեղեցի, եկել եմ 2008թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Կարծում եմ, որ այսօր հոգեհանգիստը այստեղ է, եկել եմ այստեղ, այո, ՀԱԿ-ն է կազմակերպել միջոցառումը, իսկ ինչո՞ւ չպետք է գայի»:
Նա ընդգծեց, որ 2008թ մարտի 1-ի պատասխանատվությունը կրում են այդ ժամանակ պետական հեղաշրջում իրականացրած եւ ՀՀ քաղաքացիների սպանդի միջոցով իշխանության եկած անձինք. «Այս երկիրը կարելի է կառավարել, ենթադրենք պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը զավթելով, ինչը եւ արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով նոր հանձնաժողովի ստեղծմանը` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարտի 1-ի բացահայատման հարցը չի կարող դուրս գալ օրակարգից, «քանի դեռ այդ սպանությունը իրականացրած բոլոր անձինք չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասախանատվության, իսկ մնացածը դետալներ են, որոնք կարող են ինչ-որ պահի փորձել: Մարտի 1-ի բացահայտման հարցը օրինականության հարց է, եւ այստեղ խոսքը ամբողջական բացահայտման մասին է: Այդ ոճրագործությունը կբացահայտվի այն ժամանակ, երբ Հայաստանում հաստատված կլինի ժողովրդի իշխանություն: Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կանգնել դատարանի առջեւ եւ օրենքով սահմանված կարգով պատասխան չեն տվել: Իսկ թե որ միջոցը կօգտագործվի այդ հարցը արծարածելիս, քաղաքական ընթացքը ցույց կտա»:
Ի դեպ, պարոն Փաշինյանն էլ տեղյակ չէր, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչու չէր մասնակցում պատարագին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծում եմ,՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է հարգելի պատճառով հանգիստ թողնել:
Այդ մարդկանց արյունը ձեր վզին է փաշինյան՛:Գնացեք և ծնկաչոք ներողություն խնդրեք նրանց ծնողներից,որոնք շատ թանկ վճարեցին ձեր աթոռի համար:
իսկ որն է այդ հարգելի պատճառը?որ չկանգնեց ժողովրդի կողքին?՚ ՙ ժողովրդին հանեց ոտքի, իսկ ինքն անհետացել էր.