Լրահոս
Օրվա լրահոսը

«Չավեսը պայքարում է իր կյանքի համար». Վենեսուելայի փոխնախագահ

Մարտ 01,2013 17:54

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Վենեսուելայի փոխնախագահի համաձայն, երկրի նախագահ Ուգո Չավեսը, շարունակելով քաղցկեղի բուժումը, պայքարում է իր կյանքի համար:

Փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն այս հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ՝ երկրի բնակիչներին Չավեսի վիճակի մասին լուրեր ներկայացնելու համար:

Նախագահ Չավեսն ընդունվել է մայրաքաղաք Կարակասի հիվանդանոցների մեկը տասը օր առաջ՝ Կուբայում երկու ամիս բուժում անցնելուց հետո:

Վատառողջ լինելու պատճառով Չավեսը չի կարողացել մասնակցել նախագահական իր չորրորդ ժամկետի մեկնարկին նվիրված երդմնակալության արարողությանը:

Ժպտացող Չավեսին, որի կողքին կանգնած են իր երկու դուստրերը, պատկերող լուսանկարը հրապարակվել է երկու շաբաթ առաջ: Այս լուսանկարը դարձել է անցյալ տարվա դեկտեմբեր ամսից Չավեսին պատկերող՝ հանրությանը ներկայացված միակ պատկերը:

Վենեսուելայի կառավարությունը շատ քիչ տեղեկություններ է տրամադրում Չավեսի հիվանդության կամ վիճակի մասին՝ ասելով միայն, որ նախագահը տառապում է կոնքի քաղցկեղից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031