Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» նախագիծը

Մարտ 01,2013 17:41

Meknark_1Եվրասիա միջազգային համալսարանում այսօր տեղի ունեցավ մամլո ասուլիս «Սահմանափակ հնարավորություններով անձանց բարձրագույն մասնագիտական կրթության ապահովում» խորագրով:

ՀՀ-ում 2001թ-ից որոշակի աշխատանքներ են տարվել կրթական ծրագրի շրջանակներում իրականացնելու ներառական կրթություն: Բազմաթիվ դպրոցներ իրականացնում են ներառական կրթություն և հաջողության հասնում: Նախկինում եղած հատուկ դպրոցների զգալի մասը փակվել է սակայն հանրակրթական ծրագրին մինչև այսօր չէր հաջորդում բարձրագույն մասնագիտական ծրագիրը: Այս ծրագիրն էլ նպատակ ունի լրացնելու այդ բացը, այն աշակերտները, ովքեր որ կյուրացնեն հանրակրթական ծրագիրը, աստիճանաբար անցում կկատարեն բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր: Սա մի ծրագիր է, որը իրականացվելու է Եվրամիության ՏԵՄՊՈւՍ ֆինանսական ծրագրի աջակցությամբ:

Ծրագրին մասնակցում են ՀՀ-ից մի շարք հաստատություններ Եվրասիա միջազգային համալսարանը, որ հանդիսանում է հայաստանյան բուհերի և կազմակերպությունների համակարգողը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի կառավարման ակադեմիան, Գորիսի պետական համալսարանը և «Հույսի կամուրջ» հասարակական ընկերությունը:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանն ասում է, որ ծրագիրը ենթադրում է որոշակի յուրահատուկ նորարական մոտեցումներ հատուկ կարիք ունեցող մարդկանց բարձրագույն, մասնագիտական, կրթական գործունեությունը ապահովելու համար: Նախատեսվում է ստեղծել ռեսուրս կենտրոններ. դա կլինի միջբուհական կենտրոն, հեռակա ուսուցման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, յուրահատուկ առարկայական ծրագրեր, դասընթացներ, և ամենակարևորը, որ բոլոր պայմանները կստեղծվեն, եւ հավասար իրավունքներ: Այս ծրագիրը ներառում է ինչպես բակալավրի աստիճան, այնպես էլ՝ մագիստրոսական և ասպիրանտուրական աստիճան:

Ֆիոնա Հալլետտոն` Անգլիայի Էդջ Հիլ համալսարանի կրթության ֆակուլտետի դոկտոր պրոֆեսորն էլ ավելացնում է.«Ծրագրի նպատակն է իրականացնել բարեփոխումներ կրթական համակարգում, որպեսզի ինտեգրվեն և հնարավորություն ունենան կրթություն ստանալ այն անձինք, ովքեր ունեն կրթական հատուկ կարիքներ: Ծրագիրը իրականացվում է համատեղ եվրոպական երկրների և նախկին Սովետական միության երկրների հետ միասին: Ծրագրին իրենց մասնակցությունն ունեն նաև Վրաստանը և Հայաստանը»:

ՏԵՄՊՈւՍ ծրագրի համակարգող, Դրեզդենի Տեխնոլոգիական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գերարդ Քուլենն էլ հավելեց.« Այս պահին ծրագրի նպատակն է ապահովել հասանելիության սահմանափակում ունեցող անձանց դեպի հասարակություն: Ծրագրի շրջանակներում շատ կարևորվում են մարդու իրավունքները, ազատությունը, հասանելիությունը, արժանապատվությունը»:

Ծրագիրն իր մեջ ներառելու է երեք մակարդակի ուսուցում `

Ուսուցում համալսարանական մակարդակով,

Ուսուցում հասարակական կազմակերպությունների մակարդակով,

Ուսուցում կառավարման մարմինների մակարդակով:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031