Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը դեռ չկա (ֆոտոշարք)

Մարտ 01,2013 17:16

Մյասնիկյանի արձանի մոտ կամաց-կամաց սկսում են հավաքվել Հայ ազգային կոնգրեսի համակիրները՝ հարգելու համար մարտի 1-ի զոհերի հիշատակը: Քիչ առաջ կնոջ հետ այստեղ եկավ  եւ զոհերի նկարների մոտ ծաղիկներ դրեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ծաղիկներ դնելուց հետո պարոն Սեդրակյանն ու իր կինը հեռացան:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չի սպասում առաջին նախագահի եւ կոնգրեսականների գալուն, Սեդրակյանն ասաց, որ  սա այն առիթը չէ, որ պետք է քաղաքականացնել. «Ես 2008-ին էլ եմ այստեղ եղել, կարող էի կես ժամ հետո գալ, բայց ես չեմ սիրում նման բաները  քաղաքականացնել»: Մյասնիկյանի արձանին արդեն մոտեցան մարտի 1-ի զոհերի ծնողները,  ՀԱԿ-ում մնացած կուսակցություններից առաջին դեմքերի եւ ՀԱԿ համակիրների հետ՝ եռագույն դրոշներով, զոհերի լուսանկարներով եւ ծաղիկներով: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այստեղ չէ, սակայն կոնգրեսականները սպասում են նրան:

Aravot.am-ի հարցին, թե ինչու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այստեղ չէ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք իր մամուլի քարտուղարին»:

PrevPhoto
NextPhoto

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է,՝ ռոբիկ-մոբիկ, շերժիկ-մերժիկ, շաշիկ-մաշիկները կգան հիշատակելու իրենց
    ոճռագործությունների արդյունքները՝ թե՛ չէ: Կարող է և գան, նրանց ամոթ չունեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031